Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

«Carrefour»-ի առաջին խանութը Հայաստանում կբացվի աշնանը. Ֆրանսիայի դեսպան

11.07.2014, 16:39
Այս տարվա աշնանը Հայաստանում կբացվի «Carrefour»-ի առաջին խանութը, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Carrefour»-ի առաջին խանութը Հայաստանում կբացվի աշնանը. Ֆրանսիայի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այս տարվա աշնանը Հայաստանում կբացվի «Carrefour»-ի առաջին խանութը, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

«Ընդամենը երկու օր առաջ Երևանում գտնվող Ֆրանսիայի դեսպանատանը շատ կարևոր բիզնես-միջոցառում է տեղի ունեցել, որին մասնակցել են ֆրանսիացի ներկայացուցիչները: Հայ-ֆրանսիական գործարար-ակումբն անցկացրել է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում Կրիստիան դե Նալը` Հայաստանում «Carrefour» ընկերության ներկայացուցիչ, ընտրվել է Հայ-ֆրանսիական գործարար-ակումբի նախագահ», - նշեց Ռենոն:

Նա հիշեցրեց նաև, որ մայիսի 12-13-ը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած այցի ընթացքում տարբեր փաստաթղթեր են ստորագրվել, այդ թվում նաև միջկառավարական պայմանագրեր, ինչպես նաև կազմակերպությունների մակարդակի համաձայնագրեր:

Դեսպանն ավելացրեց, որ Փարիզը ձգտում է ոչ միայն ամրապնդել հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները, այլ նաև` դրանք հասցնել քաղաքական համագործակցության մակարդակի:

Yerevan Mal առևտրի կենտրոնի և Carrefour-ի միջև վարձակալության նախնական պայմանագիրը ստորագրվել է մայիսի 13-ին Երևանում Ֆրանսիայի և Հայաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ:

Carrefour SA (ֆր. խաչմերուկ) մանրածախ առևտրի ֆրանսիական ընկերություն է, համանուն մանրածախ ցանցի օպերատոր, որը մեծությամբ երկրորդն է Wal-Mart–ից հետո։ Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցի հայկական շուկա դուրս գալու հարցն ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում 2013 թ.–ի ընթացքում։ Yerevan Mall առևտրի կենտրոնի տնօրեն Վազրիկ Սեքոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Carrefour–ը առևտրի կենտրոնի տարածքում կբացվի 2014 թ.–ի երրորդ եռամսյակում: Carrefour–ը կբացվի մոտ 66 հազար քմ մակերես ունեցող Yerevan Mall առևտրային կենտրոնի շենքում։ Դրանցից մոտ 10 հազար քմ–ն կառուցված է Carrefour–ի չափանիշներով։-0-