Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

«Չանախ» ընկերությունը կաթնամթերքի արտադրության մեջ կներդնի մոտ 600 մլն դրամ

14.11.2025, 16:55
ՀՀ կառավարությունը ուրբաթ օրվա նիստում որոշել է ներմուծման դեպքում «Չանախ» ընկերությանը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել
«Չանախ» ընկերությունը կաթնամթերքի արտադրության մեջ կներդնի մոտ 600 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբեր․/ԱՌԿԱ /. Ուրբաթ կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշել է մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել «Չանախ» ընկերությանը, որը նախատեսում է ներմուծված հումքի միջոցով կաթնամթերքի արտադրության մեջ ներդնել ընդհանուր առմամբ 590 մլն դրամ։

Ներդրումային ծրագիրը ներառում է 120 մլն դրամի կապիտալ ներդրումներ, ինչպես նաև 470 մլն դրամի հումքի ձեռքբերման գնումներ։

Մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել տասը նոր աշխատատեղ՝ 142 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Մաքսատուրքից ազատումը գնահատվում է 70.5 միլիոն դրամ։