Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Cofix սրճարանների միջազգային ցանցը դուրս է եկել հայկական շուկա

26.01.2024, 13:18
Երևանում բացվել է առաջին Cofix կետ
Cofix սրճարանների միջազգային ցանցը դուրս է եկել հայկական շուկա
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ Երևանում բացվել է առաջին Cofix կետ։ Այս մասին հայտնում է Retail.ru-ն։

Սրճարանի ճաշացանկը հարմարեցված է հայկական շուկային, նրա մշակմանը մասնակցել է իտալացի շեֆ խոհարար Լուկա Կորլեոն։ Հայաստանում Cofix ցանցը զարգանում է ֆրանշիզի ներքո, որը ձեռք է բերել Galaxy Group հոլդինգը։ Ընկերությունը նախատեսում է բացել Cofix սրճարաններ մայրաքաղաքում և Հայաստանի այլ խոշոր քաղաքներում՝ 2024 թվականին դրանց թիվը հասցնելով 11 կետի։

Cofix-ը սրճարանների միջազգային բրենդ է, որն այս տարի նշեց իր 10-ամյակը: Հայաստանը 6-րդ երկիրն է, որտեղ Cofix-ն աշխատում է։ Ընդհանուր առմամբ աշխարհում կա միջազգային ցանցի ավելի քան 400 կետ։-0-