Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

GeoProMining–ը մասնակցել է MINExpo 2012 միջազգային ցուցահանդեսին

28.09.2012, 16:48
GeoProMining (GPM) հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը մասնակցել է MINExpo 2012 միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 24–26–ը Նևադա նահանգում (ԱՄՆ), հաղորդում է GPM Gold ընկերության մամուլի ծառայությունը։
GeoProMining–ը մասնակցել է MINExpo 2012 միջազգային ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. GeoProMining (GPM) հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը մասնակցել է MINExpo 2012 միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 24–26–ը Նևադա նահանգում (ԱՄՆ), հաղորդում է GPM Gold ընկերության մամուլի ծառայությունը։

GPM–ի ղեկավարությունը MINExpo 2012–ին է մասնակցել լեռնային տեխնիկայի իր խոշորագույն մատակարարներ Komatsu և Caterpillar համաշխարհային հայտնի ընկերությունների հրավերով։

Չորս տարին մեկ անգամ MINExpo ցուցահանդեսը հավաքում է առաջատար հանքարդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` փորձի փոխանակման և տեխնիկական մշակումների, շինարարության, հանքավայրերի մշակման և լեռնային արտադրանքի ռեկուլտիվացիայի բնագավառում նորությունները ներկայացնելու համար։ Ցուցահանդեսին ներկայացվել են սարքավորման բոլոր տեսակները, այդ թվում` սարքավորումներ բաց մշակման, բարձման, փոխադրման, վերապատրաստման և նյութերի վերամշակման, հորատման համար, էլեկտրական սարքավորումներ և ապահովության սարքավորումներ։

Ըստ GPM–ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիայի, դինամիկորեն զարգացող GPM ընկերությունն իր աշխատանքում կենտրոնանում է նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառման ուղղությամբ, քանի որ դրանք բարձր արդյունավետություն ունեն և էկոլոգիապես անվտանգ են, օգնում են համալիր որոշումներ գտնել և հաջողությամբ ընդլայնել բիզնեսը։

«Այս ցուցահանդեսը հարմար հարթակ է լեռնային գործի վերաբերյալ ամենատարբեր հարցերով ունեցած գործնական փորձը փոխանակելու համար։ Այդ պատճառով մենք ավանդաբար մեծ հետաքրքրությամբ ենք այցելում MINExpo, մեր հարաբերություններն ենք ամրապնդում առկա գործընկերների հետ և ծանոթանում ենք նոր հեռանկարային նախագծերին և ընկերություններին»,– ասել է նա։

GPM խմբի` GPM Gold ընկերության  հայկական ակտիվներից մեկի գլխավոր տնօրենն իր հերթին նշել է, որ ընկերությունն առաջիններից մեկն է ակտիվորեն օգտագործում համաշխարհային առաջատարների տեխնիկական լուծումները` Հայաստանի հանքարդյունաբերությունը զարգացնելու համար։

«Մեզ հաճելի է մասնակցել մեր գործընկերներ Komatsu-ի և Caterpillar-ի հրավիրած ցուցահանդեսին, և մենք ուրախ ենք զարգացնել մեր արդյունավետ համագործակցությունը։  Մենք զգալի հեռանկարներ ենք տեսնում հետագայում այդ տարածաշրջանում մեր բիզնեսն ընդլայնելու հարցում և մտադիր ենք նախկինի պես  դրա համար նորագույն տեխնիկա և տեխնոլոգիաներ օգտագործել»,– ասել է նա։

2001թ.–ին հիմնադրված GeoProMining–ը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով միջազգային մասնավոր ընկերություն է։ GeoProMining-ի ձեռնարկությունները տեղակայված են Ռուսաստանում և Հայաստանում։ –0–