Երեք խորհուրդ ներդրողներին՝ 2026թ․–ին ռազմավարություն ձևավորելիս՝ Freedom Broker Armenia–ից
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ներդրողների համար ներկայացրել է երեք խորհուրդ, որոնք օգտակար կլինեն 2026թ․–ին ռազմավարություն ձևավորելիս։
«Առաջին խորհուրդը պորտֆելի դիվերսիֆիկացումն է։ Սա այն հիմքն է, որը պետք է ուսումնասիրի ներդրողը ներդրումային պրոդուկտների հետ աշխատանքի իր ճանապարհի սկզբում։ Պետք է հիշել, որ ցանկացած, նույնիսկ ամենահուսալի պրոդուկտը, ռիսկ ունի, իսկ դիվերսիֆիկացման դեպքում, նույնիսկ ամենավատ սցենարի դեպքում, կտուժի պորտֆելի միայն մի մասը, ինչը զգալիորեն նվազեցնում է ընդհանուր ռիսկը», – ընդգծել է նա։
Երկրորդ խորհուրդն է՝ ավելի շատ օգտագործել հիմնարար ռազմավարություններ, քան տեխնիկականները, ուսումնասիրել ընկերությունները։ Միայն տեխնիկական վերլուծության հաշվին աշխատելը, թերևս, պորտֆելի ավելի շահարկող մասն է։ Պորտֆելի հիմքը պետք է կազմված լինի հիմնարար ռազմավարություններից, կարծում է Հովակիմյանը։
«Երրորդ խորհուրդն է ՝ այն ֆինանսական ինստիտուտի ընտրությունը, որի հետ դուք պատրաստ եք անցնել երկար ճանապարհ։ Պետք է ընտրել հուսալի գործընկեր, և ես վստահ եմ, որ Freedom Broker Armenia-ն այդպիսին է։ Մենք ամեն ինչ անում ենք կապիտալի շուկայի զարգացման, ներդրողների ուսուցման համար, տրամադրում ենք լավ ծառայություն և ձգտում ենք անել այնպես, որ այն ներդրողները, ովքեր մեզ հետ են անցնում այս ճանապարհը, կարողանան ուրիշներին մեզ ներկայացնել և խորհուրդ տալ որպես հուսալի գործընկեր», – ասել է նա։
Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։