Երևանն ութերորդ տեղն է զբաղեցրել Forbes–ի «Նախկին ԽՍՀՄ լավագույն քաղաքները բիզնեսի համար» վարկանիշում
23.05.2014,
15:07
Հայաստանի մայրաքաղաք Երևանն ութերորդ տեղն է զբաղեցրել ռուսական Forbes–ի հետխորհրդային տարածքի 19 երկրների «Նախկին ԽՍՀՄ –ի լավագույն քաղաքները բիզնեսի համար» վարկանիշում։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մայրաքաղաք Երևանն ութերորդ տեղն է զբաղեցրել ռուսական Forbes–ի հետխորհրդային տարածքի 19 երկրների «Նախկին ԽՍՀՄ –ի լավագույն քաղաքները բիզնեսի համար» վարկանիշում։
Forbes պարբերականն այս տարի առաջին անգամ ներկայացնում է ռուսների տեսանկյունից բիզնես վարելու համար նախկին խորհրդային առավել գրավիչ քաղաքների վարկանիշը։ Ընդ որում` Մոսկվան վարկանիշին չի մասնակցել, դրա ցուցանիշները ներկայացված են վարկանիշից դուրս։
Պարբերականը որոշ տվյալներ է ներկայացնում Հայաստանի և Երևանի մասին։ Մասնավորապես, ինչպես նշվում է հրապարակման մեջ, 2013 թվականին Հայաստան կատարված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 1.87 մլրդ դոլար, ինչը համադրելի է երկրի` 1.94 մլրդ դոլարի արտասահմանյան ներդրումների գումարի հետ։ Երևանում միջին աշխատավարձը կազմում է 415 դոլար, իսկ բնակչությունը` 1 130 000 մարդ, որոնցից 0.6 տոկոսը` ռուսներ։ Միաժամանակ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 24.3 տոկոսը 2013 թվականին բաժին է ընկել Ռուսաստանին։
Նախկին ԽՍՀՄ–ի` բիզնես վարելու տեսանկյունից լավագույն քաղաքների վարկանիշի առաջին հորիզոնականում Մինսկն է` 1 920 000 բնակչությամբ (10% ռուսներ) և 741 դոլար միջին աշխատավարձով։ Բելառուսի խոշորագույն տասը հարկատու ընկերություններից հինգն ամբողջովին կամ մասնակիորեն պատկանում են ռուսներին։ Դրանք են` «Գազպրոմ Տրանսգազ Բելառուս», «Լուկօյլ–Բելառուս», «Գազպրոմնեֆտ–Բելնեֆտեպրոդուկտ», Միխայիլ Գուցերիևի «Սլավնեֆտեխիմը» և ՄՏՍ։ Միաժամանակ, Բելառուսի բյուջեի մուտքերի 73 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր ձեռնարկություններին։
Ցուցակը եզրափակում են Միջին Ասիայի քաղաքները։ «Այստեղ վարձակալումն էժան է, և շատերը ռուսերեն գիտեն, տեղ–տեղ նավթ, գազ և այլ օգտակար հանածոներ կան։ Բայց ավելի մեծ են այնպիսի ցուցանիշները, ինչպիսն են` բնակչության աղքատություն, աշխատանքի ցածր արտադրողականություն, հարկային վարչարարության թերություններ, չզարգացած բանկային համակարգ և, կարևորը, կառավարման ցածր որակ»,– նշում են վարկանիշի հեղինակները։
Վարկանիշը կազմելիս հեղինակները մի կողմից գնահատել են գործարար միջավայրը, իսկ մյուս կողմից, այն, թե որքան դյուրին կարող է այդ կլիմայում ինտեգրվել ռուսաստանցի գործարարը։ «Հարմար լեզվական միջավայր, առանց վիզայի ռեժիմ, մաքսային արգելքների բացակայություն` այդ ամենը ոչ պակաս կարևոր ցուցանիշներ են, քան զարգացած ենթակառուցվածքը կամ ցածր հարկերը»,– նշում են նրանք։
Վարկանիշի հեղինակները հաշվի են առել նաև այն, թե որքան հարուստ է այս կամ այն քաղաքը։ «Հաջորդ կարևոր սկզբունքը հենց այն պայմանական «ռուսական ոգին» է»։ Ռուսերեն լեզվով փաստաթղթաշրջանառություն վարելու հնարավորությունը և նոտարի մոտ յուրաքանչյուր թղթի թարգմանություն չկնքելը նույնպես մեծ առավելություն է»,– ասվում է հրապարակման մեջ։
Կարևոր գործոնների թվում հաշվի են առնվել նաև աշխատուժի որակավորումը, ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը, ենթակառուցվածքի զարգացած լինելը։ Վարկանիշը կազմելիս նկատի են առնվել նաև հնարավոր ռիսկերը` մարտական բախումները, ապակայունացումը, պատերազմները։ -0-