Հայաստանի երկաթուղու թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր - 2015» ակցիային
15.05.2015,
14:28
Հայաստանի երկաթուղու թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր - 2015» ակցիային, որն այս տարի կանցկացվի մայիսի 16-ին: Այդ օրը թանգարանը, որը գտնվում է «Երևան» երկաթուղային կայարանում, կաշխատի մինչև ուշ գիշեր, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երկաթուղու թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր - 2015» ակցիային, որն այս տարի կանցկացվի մայիսի 16-ին: Այդ օրը թանգարանը, որը գտնվում է «Երևան» երկաթուղային կայարանում, կաշխատի մինչև ուշ գիշեր, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը:
Հայաստանի երկաթուղու թանգարան մուտքը, ինչպես և սովորական օրերին, կլինի ազատ:
Հայաստանի երկաթուղու թանգարանը բացվել է 2009 թվականի հուլիսի 31-ին: Այստեղ ներկայացված է Հայաստանի երկաթուղու հարուստ պատմությունը, որը սկիզբ է առնում 1895 թվականի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշում էր ընդունել Թիֆլիս – Ալեքսանդրապոլ (այժմ – Գյումրի) – Կարս երկաթուղու կառուցման մասին:
Թանգարանում ներկայացված են հայկական երկաթուղային տրանսպորտի զարգացման տարբեր փուլերն արտացոլող էքսպոնատներ, մասնավորապես Հայաստանում երկաթուղու կառուցման վերաբերյալ պատմական փաստաթղթերի պատճեններ, հին գնացքների լուսանկարներ, հին և ժամանակակից գնացքների մակետներ, երկաթուղային տեխնիկա:
Այստեղ կարելի է գտնել նաև տեղեկատվություն Հայաստանի երկաթուղու զարգացման ներկա փուլի մասին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի, նոր նախագծերի և ծրագրերի մասին տեղեկանքներ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-