#ԹԱՆԳԱՐԱՆ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Արդշինբանկի աջակցությամբ բացել է «Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը
Ցուցադրության շրջանակում կներկայացվեն շուրջ 150 արխիվային փաստաթուղթ և լուսանկար Գրականության և արվեստի թանգարանից, 4 կտավ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, վավերագրեր և լուսանկարներ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև Լալուա ընտանիքի արխիվիցՋորջ Քլունին և Aurora Prize–ի հավակնորդները ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը
Հոլիվուդյան դերասան և բարերար Ջորջ Քլունին և Aurora Prize միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության հավակնորդները ծանոթացան Երևանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը:Հայաստանի երկաթուղու թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր - 2015» ակցիային
Հայաստանի երկաթուղու թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր - 2015» ակցիային, որն այս տարի կանցկացվի մայիսի 16-ին: Այդ օրը թանգարանը, որը գտնվում է «Երևան» երկաթուղային կայարանում, կաշխատի մինչև ուշ գիշեր, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը:ՀՀ մշակույթի նախարարությունը «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչների հետ քննարկել է նյույորքյան ցուցահանդեսի մանրամասները
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երկուշաբթի Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչների հետ քննարկել է 2017 թ.–ին թանգարանում նախատեսված ցուցահանդեսի հայեցակարգը, ինչպես նաև ցուցանմուշների ցանկը։Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։ՀԿԵ-ն մասնակցում է «Շրջադարձ հայացք 100 տարի անց» Եվրոպական ժառանգության օրերին
Սեպտեմբերի 27-ին Երևանի կայարանում ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կազմակերպում են Հայաստանի երկաթուղու թանգարանի այցելություն և ուղևորություն Երևանից Գյումրի: Ակցիան անցնում է Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված՝ «Շրջադարձ հայացք 100 տարի անց» Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:Հյուսիս–արևելյան Հայաստանի և Արևմտյան մերձկասպյան տարածաշրջանի պատմության և մշակույթի թանգարան պետք է ստեղծվի Հայաստանում. կարծիք
Հյուսիս–արևելյան Հայաստանի և Արևմտյան մերձկասպյան տարածաշրջանի (ներկայիս Ադրբեջանի տարածքը) պատմության և մշակույթի թանգարան պետք է ստեղծվի Հայաստանում, հայտարարել է Ադրբեջանական ԽՍՀ–ից հայ փախստականների ասամբլեայինախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը։
Նորություններ 1 - 20 of 23
First | Prev. | 1 2 | Next | Last