Հայկական թանգարանները մայիսի 16–ին կմիանան «Թանգարանների գիշեր 2015» ակցիային
07.05.2015,
13:36
Հայկական բոլոր 110 թանգարանները կմիանան «Թանգարանների գիշեր 2015» ակցիային, որը կանցկացվի մայիսի 16–ին, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստից հետո ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բոլոր 110 թանգարանները կմիանան «Թանգարանների գիշեր 2015» ակցիային, որը կանցկացվի մայիսի 16–ին, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստից հետո ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։
«Այդ օրը բոլոր թանգարաններն անվճար իրենց դռները կբացեն այցելուների առաջ մինչև կեսգիշեր», – ասաց Սամուելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ երկուշաբթի` մայիսի 18–ին Թանգարանների միջազգային օրը տեղական թանգարանները ևս բաց կլինեն, սակայն արդեն մինչև երեկոյան ժամը 6–ը, չնայած սովորաբար թանգարանները երկուշաբթի օրերին չեն աշխատում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանը կմիանա «Թանգարանների գիշեր 2015» համաեվրոպական ակցիային Հայաստանին նվիրված աշխարհագրական քարտեզների իր ցուցահանդեսներով, որոնք ներկայացված են հայտնի քարտեզագիր Ռուբեն Գալիչյանի հավաքածուից։ Ցուցահանդեսները նվիրված կլինեն Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։
Մայիսի 18–ին ողջ աշխարհում նշվող Թանգարանների միջազգային օրը սահմանվել է 1977 թ.–ին Մոսկվայում կայացած Թանգարանների միջազգային խորհրդի XI գլխավոր կոնֆերանսի ժամանակ խորհրդային պատվիրակության նախաձեռնությամբ։
«Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է 2005 թ.–ից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցությունների նախարարության նախաձեռնությամբ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM), ՅՈւՆԵՍԿՕ–ի և Եվրոպայի Խորհրդի հովանու ներքո։ Հայաստանը ակցիային է միացել նույն թվականին, այն ժամանակ ակցիային մասնակցել է 9 հայկական թանգարան։ Նախորդ տարի ակցիային մասնակցել է 100 թանգարան Հայաստանից և Ղարաբաղից։ –0–