«ՀԿԵ» ՓԲԸ-ն կմասնակցի ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի անվտանգ երթևեկության հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին
28.08.2014,
14:58
«ՀԿԵ» ՓԲԸ-ն կմասնակցի սեպտեմբերի 2-3-ը Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության գծով հանձնաժողովի 4-րդ նիստին:
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ՀԿԵ» ՓԲԸ-ն կմասնակցի սեպտեմբերի 2-3-ը Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության գծով հանձնաժողովի 4-րդ նիստին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ներկայացնելու է գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը:
Նախատեսվում է, որ նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:
Մասնակիցները քննարկելու են մոտ 10 հարց, որոնք վերաբերվում են ԱՊՀ մասնակից-պետությունների, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի երկաթուղային գծանցների անվտանգությանը, գնացքների անվտանգ երթևեկության խախտումների ծառայողական քննության ընթացքին:
ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության գծով հանձնաժողովը ստեղծվել է 2013 թվականի մայիսին Դուշանբեում կայացած Խորհրդի 58-րդ նիստի որոշման շրջանակներում:
Հանձնաժողովի հիմնական նպատակներն են՝ Խորհրդի որոշումների իրականացումը, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում անվտանգ երթևեկության ապահովումը, միջոցառումների կոորդինացումը, երկաթուղային տրանսպորտում անվտանգության մակարդակի բարձրացումը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–