Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

FLYONE–ը հերքել է ՌԴ իրականացվող թռիչքների պատճառով Մոլդովայում պատժամիջոցների կիրառման մասին տեղեկությունը

28.08.2025, 13:26
Նշվում է, որ սահմանափակումների սուբյեկտի հետ ենթադրյալ կապ ունեցող անձանց ցուցակում FLYONE-ի ներառումն անհիմն է, չունի ապացույցներ և FLYONE-ի և նրա գործընկերների նկատմամբ քաղաքական հետապնդում է
FLYONE–ը հերքել է ՌԴ իրականացվող թռիչքների պատճառով Մոլդովայում պատժամիջոցների կիրառման մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ FLYONE ավիաընկերությունը հերքել է ՌԴ իրականացվող թռիչքների պատճառով Մոլդովայում պատժամիջոցների կիրառման մասին տեղեկությունը։

«2025 թվականի օգոստոսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տարածեցին կեղծ տեղեկատվություն FLYONE-ի և դրա հետ կապված անձանց նկատմամբ պատժամիջոցների ենթադրյալ կիրառման մասին՝ հղում անելով Մոլդովայի Հանրապետության տեղեկատվության և անվտանգության ծառայության (SIS) կարգադրությանը», - ասվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված ընկերության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սահմանափակումների սուբյեկտի հետ ենթադրյալ կապ ունեցող անձանց ցուցակում FLYONE-ի ներառումն անհիմն է, չունի ապացույցներ և FLYONE-ի և նրա գործընկերների նկատմամբ քաղաքական հետապնդում է: Այս կապակցությամբ կարգադրությունը բողոքարկվել է դատարանում, Գլխավոր դատախազություն է ներկայացվել քրեական գործ հարուցելու մասին դիմում:

«Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունը, թե իբր սահմանափակումները մտցվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն չվերթերի իրականացման հետ կապված, լիովին անհիմն է և կեղծ, որը հետագայում տարածվել է մի շարք լրատվամիջոցների կողմից», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Մոլդովայի տեղեկատվական և անվտանգության ծառայության այս որոշման իրական պատճառը նոր քաղաքական կուսակցության ստեղծումն է, որի հիմնադիրների թվում է նաև FLYONE-ի հիմնադիրներից մեկը։ Այս փաստը դժգոհություն է առաջացրել Մոլդովայի Հանրապետության ղեկավարության շրջանում և հիմք է հանդիսացել համապատասխան հրամանագիր արձակելու համար։

«Վստահեցնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա, և FLYONE-ը շարունակում է իր հիմնական գործունեությունը սովորական ռեժիմով», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոլդովայի իշխանությունները պատժամիջոցների ցանկում են ներառել միակ մոլդովական ավիաընկերությանը՝ FLYONE–ին, որը իրականացնում է չվերթեր Հայաստանից Ռուսաստան։ Հայտարարվել էր, որ պատժամիջոցների ցանկում են ներառվել ոչ միայն Fly One SRL-ը, այլև ընկերության առանցքային դեմքերը։