Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-6

Գաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է (ՎԻԴԵՈ)

21.06.2024, 12:54
9 տարի առաջ ընդամենը 4 աշխատողով սկսվեց «Բիոքոթոն» ընկերության գործունեությունը։ Շուկայում սկզբում ներկայացվեց բամբակյա ձողիկներ, իսկ հետո՝ բժշկական բամբակ, բամբակյա սկավառակներ ու խոնավ անձեռոցիկներ․ ՎԻԴԵՈ
Գաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․/ԱՌԿԱ/․ 9 տարի առաջ ընդամենը 4 աշխատողով սկսվեց «Բիոքոթոն» ընկերության գործունեությունը։ Շուկայում սկզբում ներկայացվեց բամբակյա ձողիկներ, իսկ հետո՝ բժշկական բամբակ, բամբակյա սկավառակներ ու խոնավ անձեռոցիկներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ 

Արտադրության բոլոր բաղադրիչներն արտադրվում են տեղում, որն էլ ապահովում է արտադրանքի բարձր որակն ու մրցակցային առավելությունը։ 

«Բիոքոթոնը» տարիների ընթացքում ընդլայնվել է, ընկերության արտադրանքն այժմ հասանելի է նաև արտասահմանյան շուկաներում։ 

2022թ.-ին ընկերությունը հիմնադրեց երկրորդ՝ խոնավ անձեռոցիկների արտադրամասը։ 

Հիմնադրման առաջին իսկ օրվանից «Բիոքոթոն» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ արտադրությունը համալրվել է ժամանակակից հոսքագծերով ու սարքավորումներով: 

«Մեր ընկերությունը հիմնվել է 2015թ.-ին։ Հիմնադրման սկզբում այս ոլորտի արտադրողները շատ քիչ էին։ Արտադրության սկզբում դժվարությունները շատ էին, աշխատում էինք երկու հերթափոխով՝ շուկայի պահանջմունքները լրացնելու նպատակով: Այժմ ամսական միայն մեկ միլիոն հատից ավելի բամբակյա ձողիկներ ենք արտադրում։ Հաշվի առնելով ընկերության արտադրանքի մեծ պահանջարկը, մեր լավագույն գործընկեր Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերեցինք արտադրական նոր հոսքագիծ և հիմնեցինք խոնավ անձեռոցիկների արտադրությունը։ Այս հոսքագծի շնորհիվ կարողանում ենք օրական տասը հազարից ավելի տուփ ապրանք արտադրել: Արտադրության հիմնադրման սկզբից Ակբա Լիզինգը թե՛ խորհրդատվական, թե՛ ֆինանսական առումով մեր կողքին է եղել»,- նշել է «Բիոքոթոն» ընկերության տնօրեն Արթուր Բալյանը։ 

Այժմ ընկերության արտադրանքի շուրջ 60%-ն արտահանվում է Ռուսաստան և Վրաստան։ Առաջիկայում նախատեսվում է ավելի ընդլայնել արտադրությունը՝ մուտք գործելով նաև եվրոպական շուկա: 

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։ 

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

Մանրամասն՝ տեսանյութում։