Рейтинг@Mail.ru
USD
367.89
EUR
419.47
RUB
4.706
GEL
139.07
2026 թ. հունիսի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանն ու Lufthansa-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները և չվերթների շարունակականությունը

25.02.2026, 14:21
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահն  ու Lufthansa խմբի տարածքային տնօրեն Մոհամմեդ Նասրին անդրադարձել են առաջիկայում սպասվող միջոցառումներին
Հայաստանն ու Lufthansa-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները և չվերթների շարունակականությունը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ու Lufthansa խմբի տարածքային տնօրեն Մոհամմեդ Նասրին անդրադարձել են առաջիկայում սպասվող միջոցառումներին, քննարկել համագործակցության հնարավորություններն ու վերջին տարիների այցելությունների դինամիկան։

Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը կարևորել են չվերթների շարունակականությունն ու դրանց դրական ազդեցությունը, ինչպես նաև բարձր գնահատել հաճախորդների համար որակյալ և հարմարավետ ծառայությունների ապահովման անհրաժեշտությունը։