Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+34

Հայկ Կոնջորյանի ու Վահագն Ալեքսանյանի թեկնածություններն առաջադրվել են ԱԺ փոխխոսնակների պաշտոններում

30.06.2026, 10:39
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածուներ է առաջադրել ԱԺ փոխխոսնակների պաշտոններում
Հայկ Կոնջորյանի ու Վահագն Ալեքսանյանի թեկնածություններն առաջադրվել են ԱԺ փոխխոսնակների պաշտոններում

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԱԺ փոխխոսնակների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը, քաղաքական ուժի վարչության նիստի արդյունքներով հայտնել է ՀՀ վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնել է, որ թեկնածուներն ընտրվել են փակ գաղտնի քվեարկության արդյունքներով։

Հունիսի 25-ին «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը ԱԺ խոսնակի պաշտոնում ընտրել է Ռուբեն Ռուբինյանին, ով նախորդ՝ 8-րդ գումարման խորհրդարանում զբաղեցնում էր փոխխոսնակի պաշտոնը և հանդիսանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։

Հայկ Կոնջորյանը զբաղեցնում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնը, Վահագն Ալեքսանյանը խմբակցության պատգամավոր էր։