Рейтинг@Mail.ru
USD
367.89
EUR
419.47
RUB
4.706
GEL
139.07
2026 թ. հունիսի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Սամվել Կարապետյանը կոչ է արել լուրջ չընդունել ՀԷՑ–ի ազգայնացման մասին հայտարարությունները

Այսօր, 15:45
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կոչ է արել լուրջ չընդունել ՀԷՑ–ի ազգայնացման մասին հայտարարությունները
Սամվել Կարապետյանը կոչ է արել լուրջ չընդունել ՀԷՑ–ի ազգայնացման մասին հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կոչ է արել լուրջ չընդունել ՀԷՑ–ի ազգայնացման մասին հայտարարությունները։

«Իրենք արդեն ՀԷՑ–ը «գցել են» իրենց ոտքերին։ Դուք երևի դա տեսնում եք։ Բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են»,– ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը հուլիսի կեսերին որոշում կկայացնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու մասին:

Պետրոսյանն ընդգծել էր, որ այն հարցը, թե ով է իրականացնելու անհրաժեշտ ներդրումները՝ պետությու՞նը, թե՞ մասնավոր հատվածը, պարզ կդառնա գործընթացի ավարտից հետո։

«Մասնավորեցման դեպքում դա կանի մասնավոր ընկերությունը, ազգայնացման դեպքում՝ պետությունը։ Հնարավոր է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնվեն կոնցեսիոն կառավարման, այդ դեպքում ներդրումները կիրականացնի կոնցեսիոները»,- ասել էր նա։

ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի կառավարության որոշման նախագիծն արդեն հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Ըստ փաստաթղթի՝ էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում պետության վերահսկողության ուժեղացումը հիմնավորվում է սպառողների իրավունքների պաշտպանության, էներգետիկ անվտանգության և ծառայությունների անընդհատության անհրաժեշտությամբ։

Ավելի վաղ՝ 2026 թվականի ապրիլի 9-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԷՑ»–ը դե-ֆակտո արդեն ազգայնացված է, իսկ հետագայում այդ կարգավիճկը կձևակերպվի իրավաբանորեն։

Մի շարք լրատվամիջոցներ հայտնել են պետության կողմից ՀԷՑ-ի ձեռքբերման գործարքի հնարավոր գնահատման մասին՝ մոտ $380 հազար: Այս գումարը զգալիորեն ցածր է այն ներդրումների ծավալից, որոնք «Տաշիր» ընկերությունների խումբը ներդրել է էներգետիկ ընկերությունում 2016 թվականից ի վեր՝ շուրջ $900 մլն։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ գործարքը չի կայացել սեփականատիրոջ անհամաձայնության պատճառով։