Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ղազախական 2 ավիաընկերություններ պատրաստ են ուղիղ չվերթներ սկսել դեպի Հայաստան. Ղազախստանի փոխվարչապետ

21.11.2025, 11:26
Խնդիրն այն է, որ Երևանի օդանավակայանում սպասարկումը շատ թանկ է՝ մեկ ուղևորի համար 65 դոլար և մոտավորապես 1248 դոլար՝ մեկ տոննա ավիակերոսինի համար, ասել է փոխվարչապետը
Ղազախական 2 ավիաընկերություններ պատրաստ են ուղիղ չվերթներ սկսել դեպի Հայաստան. Ղազախստանի փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Ղազախստանը դիտարկում է Հայաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը։

Երկու ղազախական ավիաընկերություններ՝ SCAT-ը և FlyArystan-ը, պատրաստ են ուղիղ չվերթներ սկսել դեպի Հայաստան, եթե սուբսիդավորվեն, հայտարարել է փոխվարչապետ և Ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։

«Ամենակարևորը ուղիղ չվերթներն են։ Մենք դրանք ունեինք, բայց հիմա դրանք ժամանակավորապես դադարեցված են», - Աստանայում լրագրողներին ասել է Ժումանգարինը։

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Երևանի օդանավակայանում սպասարկումը շատ թանկ է՝ մեկ ուղևորի համար 65 դոլար և մեկ տոննա ավիակերոսինի համար՝ մոտավորապես 1248 դոլար։

«Ներկայումս քննարկվում է դրանց սուբսիդավորման հնարավորությունը», - ասել է Ժումանգարինը։