Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Գնալու ենք պարզեցումների ոչ միայն Հայաստան–Ադրբեջան սահմանին, այլև մեր բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը պարզեցված լինի․ Փաշինյան

21.08.2025, 13:25
Նա նշեց, որ սա կարևոր է բիզնես գործունեության համար միջավայր ստեղծելու առումով
Գնալու ենք պարզեցումների ոչ միայն Հայաստան–Ադրբեջան սահմանին, այլև մեր բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը պարզեցված լինի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսրի․/ԱՌԿԱ/․ Մենք գնալու ենք պարզեցումների ոչ միայն Հայաստան–Ադրբեջան սահմանին, այլև մեր բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը՝ արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս պարզեցված լինի։

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում։

Նա նշեց, որ սա կարևոր է բիզնես գործունեության համար միջավայր ստեղծելու առումով։

Փաշինյանի խոսքով, այն մեթոդները, որոնց համաձայն անհրաժեշտ է մարդկանց դիպչել և այլն, մի քանի տարի անց կվերանան բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, և Հայաստանը կգնա պարզեցման ճանապարհով։

Փաշինյանը վստահեցրեց, որ Վաշինգտոնի հռչակագրում հստակ նշված են հինգ սկզբունքներ, որոնց վրա գործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անձեռնմխելիություն և փոխադարձություն։

«Ես իմ ուղերձում ասել եմ, որ այս սկզբունքների շրջանակներում մենք կարող են, և «Աշխարհի խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք կարգավորումների, պարզեցումների այս սկզբունքների հիման վրա», - նշեց Փաշինյանը

Նա հավելեց, որ աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում այլևս գոյություն չունեն մաքսային և սահմանային վերահսկողության այն ձևերը, որոնց Հայաստանում սովոր էին նախորդ տասնամյակներում։

«Մասնավորապես, կենսաչափական անձնագրերի կիրառման դեպքում գործում են բոլորովին նոր ընթացակարգեր, իսկ թվային տեխնոլոգիաների զարգացման տրամաբանության համաձայն՝ գործում են բոլորովին այլ ընթացակարգեր», - ասաց Փաշինյանը։