Հայաստանում գործատուների շրջանում կանանց մասնաբաժինը կազմում է մոտ 10,6 տոկոս. ՀԳՀՄ
05.12.2013,
13:26
Հայաստանում գործատուների շրջանում կանանց մասնաբաժինը կազմում է մոտ 10,6 տոկոս, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` ներկայացնելով 2013 թ.–ի մարտ–հոկտեմբերին անցկացված դիտարկման արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործատուների շրջանում կանանց մասնաբաժինը կազմում է մոտ 10,6 տոկոս, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` ներկայացնելով 2013 թ.–ի մարտ–հոկտեմբերին անցկացված դիտարկման արդյունքները։
«Մեր միության կողմից 2009 թ.–ին անցկացված նախորդ դիտարկման ընթացքում գործատուների շրջանում կանանց մասնաբաժինը չափազանց ցածր էր` 0,3–0,4 տոկոսից ոչ շատ, իսկ ներկա դիտարկումը ցույց է տալիս, որ հանրապետությունում այս ցուցանիշն ավելացել է` հասնելով 10,6 տոկոսի», – ասաց նա «Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացումը» թեմայով երկրորդ ազգային համաժողովի ընթացքում։
Միաժամանակ Մակարյանն ավելացրեց, որ անհատական ձեռներեցության ոլորտում կանանց մասնաբաժինը կազմում է մոտ 25 տոկոս։
Նա նշեց նաև, որ թեպետ հայ կանայք սկսել են ավելի շատ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդուհանդերձ նրանք շատ ավելի մեծ ներուժ ունեն։
Միության նախագահը նշեց այն հիմնական ոլորտները, որտեղ հայ կանայք ակտիվ գործունեություն են ծավալում, դրանք են` կոսմետոլոգիական ծառայությունների ոլորտը, ֆուրշետների կազմակերպումը, դիզայներական կենտրոնները, տուրիստական գործակալությունները, ինչպես նաև սննդի արտադրությունը (հատկապես` քաղցրավենիք)։
«Կանայք Հայաստանում հիմնականում գործունեություն են ծավալում փոքր և միջին բիզնեսում։ Խոշոր բիզնեսում նրանց թիվը շատ քիչ է», – ավելացրեց նա։
«Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացումը» խորագրով երկրորդ ազգային համաժողովը կազմակերպվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից։ Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացմանը նվիրված առաջին համաժողովն անցկացվել է 2009 թ.–ի դեկտեմբերին։ –0–