Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծով

Այսօր, 21:06
Նրա խոսքով՝ տեղի գործարարների հետ քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել բավականին ծանրակշիռ թեմաների և ձևավորվել է օրակարգ
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծով

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է մասնակցելու հայկական Գյումրի քաղաքում «չոր նավահանգստի» ստեղծման նախագծին, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք (Համբուրգի նավահանգստի ղեկավարությունը) ինձ հետ զրույցում հաստատեցին իրենց հետաքրքրությունը, որն առավել ակտիվացել է հատկապես պլանավորվող տարածաշրջանային ծրագրերի համատեքստում»,- ասել է Փաշինյանը լրագրողներին Համբուրգում։

Նրա խոսքով՝ տեղի գործարարների հետ քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել բավականին ծանրակշիռ թեմաների և ձևավորվել է օրակարգ։

Գյումրու «Չոր նավահանգստի» մասին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է դրա մեջ ներդնել $37 մլն.։ Ըստ նախագծի՝ «չոր նավահանգիստը» հարակից կլինի ինչպես «Շիրակ» միջազգային օդանավակայանին, այնպես էլ երկաթուղուն և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին։

Այն կներառի ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունեցող օդանավակայան, բաշխիչ կենտրոններ (հաբեր), փոքր և միջին ձեռնարկություններ, թեթև արդյունաբերության օբյեկտներ, արտադրական բազաներ, հոսքագծեր և միջազգային պարենային շուկա։

Նախատեսվում է, որ Շիրակի մարզը կվերածվի արդյունաբերական գոտու, իսկ «ցամաքային նավահանգիստը» կդառնա բազմաֆունկցիոնալ և բազմամոդալ հանգույց՝ սպասարկելու համար տարածաշրջանային և միջազգային այն ընկերություններին, որոնք մաքսային գործընթացների համախմբման կարիք ունեն։