Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականին աճել է 5,8%–ով

17.01.2013, 14:17
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, 2012 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 3460,2 հազար տոննա, ինչը 5,8% գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականին աճել է 5,8%–ով
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, 2012 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 3460,2 հազար տոննա, ինչը 5,8% գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  կազմել է 491,9 հազար տոննա, ինչն 9,4% գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. փոխադրվել է 1369,8 հազար տոննա բեռ, ինչը 1,4%-ով գերազանցեց 2011 թ. ցուցանիշը:

Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 1598,5 հազար տոննա (աճ 8,9%-ով):

«Հարկ է նշել, որ 3,8%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 1451 տոննա՝ 2011 թ. գրանցված 1398 տոննայի դիմաց»,– նշված է հաղորդագրության մեջ:

Իսկ միայն 2012 թվականի դեկտեմբերին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմեցին 307,1 հազար տոննա (աճ՝ 6,5%), որից արտահանման  հաղորդակցությունում տեղափոխվել էր 46,3 հազար տոննա բեռ (աճ՝ 13,2%), ներմուծման հաղորդակցությունում՝ 120 հազար տոննա (աճ՝ 6,6%), տեղական հաղորդակցությունում՝ 140,8 հազար տոննա (աճ՝ 4,4%)։

Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների, այդ թվում բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր եղավ հասնել շարժակազմի տրամադրման գծով ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումների ժամկետների կրճատման և սակագնային առաջարկների ձևավորման ուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ:

Երկաթուղային ենթակառուցվածքի որակի բարձրացումը թույլ տվեց կրճատել փոխադրումների ժամկետները, բարձրացնել բեռնափոխադրումների հուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի հարյուրտոկոսանոց դուստր ընկերությունը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.–ի հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով։--0—