Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից (ՎԻԴԵՈ)

21.04.2025, 11:07
Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը. ՎԻԴԵՈ
Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը։ Ընդամենը երեք օր՝ ապրիլի 18-ից 20-ը, Ակբա Լիզինգն ու գործընկերներն էքսպոյի բոլոր այցելուներին կներկայացնեն հատուկ և բացառիկ առաջարկներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ակբա Լիզինգը մատակարարների հետ համագործակցությամբ առաջարկում է բացառիկ զեղչեր, գնման առաջին տարիների համար նախատեսված անվճար կասկո ապահովագրություն, հատուկ նվերներ ու մի շարք այլ առավելություններ:

«Լիզինգ էքսպոյի շրջանակում մեր մատակարարների հետ ներկայացնում ենք բացառիկ առաջարկներ, որոնք այլ հավասար   պայմաններում   երբևիցե   չեն եղել Հայաստանում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։

«Ակբա Լիզինգը Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է, այն ներկայացնում է ֆինանսական լուծումներ, որոնք իրական փոփոխություն և աճ են բերում բիզնեսներին և ընդհանուր առմամբ մեր երկրի տնտեսությանը»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

Վերջին հինգ տարիների ընթացքում Ակբա Լիզինգը զգալիորեն ավելացրել է տնտեսության իրական հատվածում ներդրումների ծավալը՝ շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ ուղղելով փոքր, միջին և խոշոր բիզնեսների կայուն զարգացմանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։