Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Հայ-բելառուսական գործարար համաժողովը կկայանա Երևանում հոկտեմբերի 28–ին

25.10.2013, 19:09
Հայ–բելառուսական գործարար համաժողովը (կոնտակտների բիրժա) կկայանա հոկտեմբերի 28–ին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատում, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։
Հայ-բելառուսական գործարար համաժողովը կկայանա Երևանում հոկտեմբերի 28–ին
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայ–բելառուսական գործարար համաժողովը (կոնտակտների բիրժա) կկայանա հոկտեմբերի 28–ին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատում, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։

Բելառուսական գործարարների պատվիրակությունը գլխավորում է Մինսկի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը։

Համագործակցության ոլորտները բազմազան են՝ գյուղատնտեսական մեքենաշինություն, ավտոմոբիլաշինություն, սննդարդյունաբերություն, կահույքագործություն և այլն։

Հայաստանի և Բելառուսի, ինչպես նաև Երևանի և Մինսկի ԱԱՊ–ների միջև վաղուց ստորագրվել են համագործակցության հուշագրեր, և 2002 թվականից երկուստեք պարբերաբար այցելություններ են կազմակերպվում։

Բելառուսի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2013 թվականի 8 ամիսներին կազմել է 32.8 մլն դոլար` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19.1 տոկոսով։ -0-