Հայ գործարարների գրեթե 70%–ի կարծիքով կադրային խնդիրները կապված են մասնագետների տեխնիկական հմտությունների պակասի հետ. GTI զեկույց
06.02.2013,
18:25
Հայաստանում գործարարների 68 տոկոսը կարծում է, որ երկրում տեխնիկական հմտությունների պակաս կա, ինչի պատճառով բարդանում է որակյալ մասնագետների աշխատանքի ընդունելու գործընթացը։ Դրա վկայությունն են Grant Thornton International աուդիտորակոնսալթինգային առաջատար ընկերության Միջազգային բիզնես–զեկույցի (IBR) տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Միջազգային գործարար զեկույցը (IBR) ցույց է տալիս, որ ողջ աշխարհում գործարարները ահազանգում են մասնագետների պակասի մասին: Գործարարների 10-ից գրեթե 4-ը (39%) խնդիրներ են ունենում համապատասխան հմտություններով մարդկանց գտնելու հարցում՝ նշելով, որ առաջնային խոչընդոտը այսօր տեխնիկական հմտությունների պակասն է (64%): Մտահոգությունն այն է, որ որակավորված մասնագետների պակասը կնվազեցնի ընկերության աշխատանքի արդյունավետությունը՝ ի վերջո սպառնալով բիզնեսի հետագա աճին եւ շահութաբերությանը:
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի զարգացման պատասխանատու Փոլ Ռայլին մեկնաբանում է. «Փոքր - ինչ հեգնական է այն փաստը, որ շատ զարգացած երկրներում գործազրկության այսքան բարձր մակարդակի հետ մեկտեղ առկա է մասնագետների պակասի խնդիրը, ինչը մտահոգում է գործարարներին: Կարճաժամկետ հեռանկարում լավագույն լուծում կարող է համարվել նոր մասնագետներ աշխատանքի ընդունելը՝ դրանով իսկ լրացնելով մասնագիտական ռեսուրսի պակասի: Սակայն ավելի երկարաժամկետ ծրագրերում նրանք պետք է ներդրումներ կատարեն ներքին ուսուցողական ծրագրերի վրա, եւ պատրաստեն մասնագետներ, որոնց միջոցով կկարողանան իրականացնել իրենց ռազմավարությունը, զարգանալ եւ ի վերջո աճել:
Ընկերությունն առանց հմուտ մասնագետների ոչինչ է: Հոյակապ աշխատանքային թիմը միջակ ծրագրով կլինի շատ ավելի հաջողակ, քան միջակ աշխատանքային թիմը՝ հոյակապ ծրագրով: Լավագույն աշխատողները բարձրացնում են ընկերության աշխատանքի արդյունավետությունը, խնայում ընկերության ժամանակն ու գումարները եւ, ի վերջո, նպաստում են բիզնեսի աճին: Այնպես որ, գործարարները պետք է վստահ լինեն, որ իրենց ուսուցողական ծրագրերը հնարավորություն կտան շարունակաբար վերապատրաստել իրենց մասնագետներին":
Տեխնիկական հմտությունների պակասը լուրջ խնդիր է ոչ միայն զարգացած, այլեւ զարգացող երկրներում: Այդ մասին են վկայում BRIC երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) հարցված գործարարների 61% -ը եւ «Մեծ յոթնյակե-ի երկրների գործարարների 65% -ը:
Հայաստանում եւս գործարարների 68% ը համարում է, որ տեխնիկական հմտությունների պակաս է զգացվում, որի պատճառով դժվար է աշխատանքի ընդունել որակյալ մասնագետների: Այդ հարցում որպես առաջնային խնդիրներ են նշվում նաեւ աշխատանքային փորձի պակասը (86%) եւ ավելացող արտագաղթը (60%):
Այս խնդիրների ազդեցությունը բիզնեսի աճի հեռանկարների վրա ակնհայտ է. IBR –ը ցույց է տալիս, որ ամեն 4-րդ գործարար (28%) չի նախատեսում ընդլայնել բիզնեսը, քանի որ համապատասխան մասնագետների պակաս կա: Այդ ցուցանիշը ավելի բարձր է BRIC երկրներում (յուրաքանչյուր երեքից մեկը կամ 36%):
Փոլ Ռայլին ավելացրեց. «Այսօր նկատելի է ուսումնական հաստատությունների, կառավարությունների եւ գործարարների միջեւ երկխոսության բարելավման միտում, սակայն այս հետազոտությունը պետք է նոր թափ հաղորդի նրանց քննարկումներին: Հակասական է տեսնել մի կողմից գործարարներին, ովքեր դժգոհում են հմուտ աշխատողների պակասից, մյուս կողմից գործազուրկ մարդկանց, ովքեր պայքարում են աշխատանք ունենալու համար: -0-