Հայաստանի և Ռուսաստանի ՓՄՁ ներկայացուցիչները քննարկում են համագործակցության հեռանկարները
18.09.2013,
15:39
Փոքր և միջին ձեռնարկությունների հայ ներկայացուցիչները չորեքշաբթի հանդիպել են Մոսկվայի փոքր և միջին ձեռնարկությունների գործնական առաքելության մասնակիցների հետ, ովքեր Երևան են ժամանել «Բիզնես–Մարաթոն 2013» նախագծի շրջանակում, լրագրողներին տեղեկացրեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Փոքր և միջին ձեռնարկությունների հայ ներկայացուցիչները չորեքշաբթի հանդիպել են Մոսկվայի փոքր և միջին ձեռնարկությունների գործնական առաքելության մասնակիցների հետ, ովքեր Երևան են ժամանել «Բիզնես–Մարաթոն 2013» նախագծի շրջանակում, լրագրողներին տեղեկացրեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։
«ՓՄՁ շուրջ 180 հայկական ձեռնարկություններ հաստատեցին, որ իրենց հետաքրքրում է բանակցություններ անցկացնելու հանգամանքը, որոնք այսօր կընթանան մինչև օրվա ավարտը»,– ասաց նա։
Ըստ Մարտիրոսյանի, 2014թ.–ին Երևանի և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների միջև պայմանավորվածությունների շրջանակում սպասվում է, որ ևս մեկ բիզնես–հանդիպում կանցկացվի, սակայն` ավելի ընդլայնված ձևաչափով։
Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռներեցության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կնյազևն իր հերթին նշեց, որ Մոսկվայի կառավարությունը կարևորում է այն, որ մոսկովյան ձեռնարկությունների արտադրանքն ու ծառայությունները մեծ պահանջարկ ունենան։
Նա տեղեկացրեց, որ «Բիզնես–Մարաթոն 2013» նախագծի նպատակն է աջակցել մոսկովյան գործարարներին բիզնես կապեր հաստատել տարբեր տարածաշրջաններում և երկրներում։
«Ամենակարևորը բիզնեսին ազդակ տալն է, որ եթե համագործակցության նկատմամբ փոխադարձ հետաքրքրություն կա, ապա հնարավոր է ինքնուրույն գործել։ Ակնհայտ է, որ բոլոր հանդիպումներն ու գործնական միջոցառումները անհնար է անցկացնել գործող իշխանությունների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ»,– նշեց նա։
Կնյազևն այդ կապակցությամբ նշեց, որ փոքր բիզնեսի համար լցված շուկաներ կամ փակ եզրեր չկան։
«Նախագծի իրականացումը հաստատում է, որ այսօր համագործակցության նկատմամբ փոխադարձ հետաքրքրություն կա։ Կարևոր է հստակ, նպատակասլաց քայլեր ձեռնարկել, գործընկերներ գտնել, այդ թվում տեղեկատվական գործընկերներ, ովքեր կօգնեն կողմնորոշվել տարածաշրջաններում»,– ավելացրեց նա։
Մոսկովյան կառավարության պաշտոնյան նշեց, որ պատրաստ են Մոսկվայում ընդունել հայ գործարարների պատվիրակությանը։ «Մենք պատրաստ ենք աշխատել տարբեր մակարդակներում` և կառավարական, և դաշնային, և մունիցիպալ մակարդակում, որպեսզի երկու երկրների բիզնեսը զարգացման հորիզոններ ունենա, և նրանք հուսալի գործընկերներ տեսնեն` ի դեմս միմյանց»,– ասաց Կնյազևը։
2013թ.–ին «Բիզնես Մարաթոն 2013» անցկացվում է 50 քաղաքում։ Նախագծի տեխնոլոգիան էապես տարբերվում է ցուցահանդեսներից և նմանատիպ այլ միջոցառումներից նախևառաջ երկկողմ կապերի մանրակրկիտ նախնական մշակումով, որն անցկացվում է նախապատրաստման երկու ամիսների ընթացքում։
Նախագծին մասնակցում է 10 մոսկովյան ձեռնարկատիրություն, որոնք, մասնավորապես, զբաղվում են շինարարական, ներկանյութերի, սարքավորումների, բժշկական նշանակության ապրանքների, ինչպես նաև վնասարարների դեմ պայքարի միջոցներ, կանացի հագուստի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և գործընթացների ավտոմատացման համակարգերի արտադրությամբ։ –0–