Հայաստանին ոսկերչական արվեստի թանգարան է անհրաժեշտ. սփյուռքի նախարար
30.10.2012,
15:43
Այսօր Հայաստանում անհրաժեշտ է ոսկերչական արվեստի թանգարան ստեղծել, երեքշաբթի «Հայկական ոսկերչական արտադրության զարգացման հեռանկարները» համաժողովի ընթացքում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր Հայաստանում անհրաժեշտ է ոսկերչական արվեստի թանգարան ստեղծել, երեքշաբթի «Հայկական ոսկերչական արտադրության զարգացման հեռանկարները» համաժողովի ընթացքում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Հայաստանը ոսկերչական արվեստի դարավոր ավանդույթներ ունի, և այսօր անհրաժեշտ է թանգարան ստեղծել, որը ողջ աշխարհին կներկայացներ հայկական ոսկերչության պատմությունը և մեր վարպետների ներուժը»,– ասաց Հակոբյանը։
Ըստ նախարարի, նման թանգարանի ստեղծումը կնպաստի ոչ միայն դարավոր ավանդույթների պահպանմանն ու ներկայացմանը, այլ նաև դրանց հետագա զարգացմանը։
Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ Սփյուռքի նախարարությունը հատուկ ալբոմի հրատարկման նախագիծ է պատրաստում, որը նվիրված կլինի հայկական ոսկերչական արվեստին, ինչպես նաև հայ ոսկերիչների կատալոգ, որտեղ կներառվեն հայ վարպետների կենսագրություններն ու նրանց աշխատանքների լուսանկարները։
«Կարծում եմ, որ կատալոգը շատ մեծ կլինի, սակայն համաձայնեք, որ դա մեր ազգային հպարտությունն է»,– ավելացրեց նա։
Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանն իր հերթին տեղեկացրեց, որ AJA–ն հրատարակման է պատրաստում երկու ալբոմ` «Վասպուրականի 20–րդ դարասկզբի մշակույթն ու կենցաղը» և «Հայ Կաթողիկոսների գավազանները»։
Ըստ նրա` առաջին նախագիծն իրականացվում է Սանկտ Պետերբուրգի ազգագրության պետական թանգարանի հետ համատեղ, իսկ երկրորդը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։
Ոսկերչական իրերի երկրորդ ցուցահանդեսն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 29-ից 31-ը: Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թայլանդի, Իտալիայի, Ֆրանսիայի, Լիբանանի և Հնդկաստանի ոսկերիչների աշխատանքները:
Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA) հիմնադրվել է 1997թ.–ին` ողջ աշխարհից հայ ոսկերիչների հավաքից հետո։ AJA–ն Հայաստանի զարգացման և միջազգային առևտրային ասոցիացիաներից մեկն է։ AJA–ի նպատակն է համախմբել հայ ոսկերիչներին, որպեսզի զարգացնի երկրի ոսկերչական արդյունաբերությունը։ Ասոցիացիան տարածաշրջանային ներկայացուցիչներ ունի ԱՄՆ–ի արևմտյան և արևելյան ափերին, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հայաստանում։ –0–