Հայաստանում 7–8 միջքաղաքային երթուղիների երթևեկության արժեքը հնարավոր է թանկանա ընդամենը 10–12 տոկոսով. տրանսպորտի նախարար
25.07.2013,
14:25
Հայաստանում 7–8 միջքաղաքային երթուղիների երթևեկության արժեքը հնարավոր է թանկանա 10–12 տոկոսով, հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 7–8 միջքաղաքային երթուղիների երթևեկության արժեքը հնարավոր է թանկանա 10–12 տոկոսով, հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
«Ներկա պահին Հայաստանում մոտ 170 միջքաղաքային երթուղի կա, որից կթանկանա միայն 7–8–ը, սակայն թանկացումն աննշան կլինի` ընդամենը 10–12 տոկոսով»,– հինգշաբթի ՀՀ կառավարության ճեպազրույցի ընթացքում ասաց Բեգլարյանը։
Ըստ նրա` հիմնականում դրանք այն երթուղիներն են, որոնք սպասարկում են վերջերս մրցույթը հաղթած ընկերությունները, որոնք առավել բարձր սակագներով հայտեր են ներկայացրել, սակայն աշխատում են ցածր գներով։
Նախարարը նշեց նաև, որ ներկա պահին բանակցություններ են տարվում երթուղային գծերի սեփականատերերի հետ։
Միաժամանակ Բեգլարյանը հրաժարվեց պատասխանել Երևանում հասարակական տրանսպորտի երթևեկության սակագնի թանկացման հետ կապված հարցերին։
Մայրաքաղաքում բազմաթիվ ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին չվճարել 150 դրամ։ Զուգահեռ Free car ակցիային մասնակցում են շոու բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Free car–ի մասնակիցները երևանցիներին սեփական ավտոմեքենաներով անվճար տեղափոխում են քաղաքի տարբեր հատվածներ։
Նախօրեին Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կոչ է արել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին լուծել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման օրինականության հարցը։
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրել է պատասխանել, արդյո՞ք, իրականում այդ որոշումը քաղաքապետն է ստորագրել, և արդյո՞ք, այն հրապարակվել է։ Հակառակ դեպքում, այն իրավական ուժ չունի։ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ սակագների բարձրացման մասին որոշումը քաղաքապետարանի կայքում տեղադրվել է օբմուդսմենի հարցադիմումից մի քանի ժամ անց։ -0-