Հայաստանում շուրջ 80 հազար ՓՄՁ է գործում
18.09.2013,
17:36
Հայաստանում այսօր ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում և հարկեր վճարում շուրջ 80 հազար փոքր և միջին ձեռնարկություններ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում այսօր ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում և հարկեր վճարում շուրջ 80 հազար փոքր և միջին ձեռնարկություններ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը։
Նրա խոսքով` այդ ձեռնարկությունները Հայաստանում գործող տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր թվի 99 տոկոսն են կազմում։
«Սակայն ՀՆԱ–ում նրանց մասնաբաժինը այնքան էլ մեծ չէ։ Վերջին գնահատականներով` այն շուրջ 40 տոկոս է կազմում»,– նշեց նա։
ՀԳՀՄ տվյալով` Հայաստանում ՓՄՁ վարկավորման ծավալը 2012 թվականին կազմել է մոտ 15 մլն դոլար, միաժամանակ 2001-2002 թվականներին այդ ցուցանիշը կազմել է 30-40 մլն դոլար, իսկ 2007-2008 թվականներին` մոտ 20 մլն դոլար։
Ինչ վերաբերում է Հայաստանում ՓՄՁ պետական աջակցությանը, ապա, ըստ Գևորգյանի, 2012 թվականին ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ծրագրի շրջանակում օգնություն է տրամադրվել 8 հազար ձեռնարկության։
2013 թվականի հուլիսի 1-ի տվյալով` ավելի քան 9 հազար տնտեսվարող սուբյեկտներ ՓՄՁ պետական աջակցության ծրագրի շահառու են դարձել։
«Պետք է հաշվի առնել, որ խոսքը ոչ միայն ֆինանսական օգնության, այլև քոնսալթինգ, վարկային երաշխիքների, արտահանումը խթանելու մասին է»,– ընդգծեց նա։
Գևորգյաննն ընդգծեց, որ ՓՄՁ զարգացման աջակցության շրջանակում պետության հիմնական գործառույթը ոչ այնքան հասցեական աջակցությունն է, որքան բիզնեսի զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելը, և հենց այդ ուղղությամբ էլ գործադրվում են բոլոր ջանքերը։
Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն, 2007-2012 թվականին Հայաստանի փոքր և միջին բիզնեսի խթանմանը հատկացվել է մոտ 98 մլրդ դրամ։ 2013 թվականին Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ՓՄՁ վարկավորման հիմնադրամի կողմից հատկացված միջոցների ծավալը կազմում է մոտ 778 մլն դրամ։ Բացի Հիմնադրամի` փոքր և միջին բիզնեսի օժանդակությունը, 2013 թվականին ծրագրվում էր 6.6 մլրդ դրամ հատկացնել «ՓՄՁ Ավանդներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից, և 150 մլն դրամ` պետբյուջեից։ -0-