Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Հայկական 468 խոշորագույն ձեռնարկությունների իրացումից ստացված հասույթը III եռամսյակում աճել է 10,9%-ով՝ կազմել ով 741,5 մլրդ դրամ

05.12.2012, 13:31
Հայկական 468 խոշորագույն ձեռնարկությունների արտադրանքի և ծառայությունների իրացումից ստացված հասույթը 2012թ.-ի երրորդ եռամսյակում, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 10,9 տոկոսով՝ կազմելով 741,5 մլրդ դրամ:
Հայկական 468 խոշորագույն ձեռնարկությունների իրացումից ստացված հասույթը III եռամսյակում աճել է 10,9%-ով՝ կազմել ով 741,5 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական 468 խոշորագույն ձեռնարկությունների արտադրանքի և ծառայությունների իրացումից ստացված հասույթը 2012թ.-ի երրորդ եռամսյակում, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 10,9 տոկոսով՝ կազմելով 741,5 մլրդ դրամ:

Այդ մասին ասվում է «2012թ.-ի III եռամսյակի խոշոր հարկատուների դիտարկման ամփոփ ցուցանիշների վերլուծության» մեջ, որը տեղադրվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում:

Միաժամանակ Հայաստանում խոշոր հարկատուների կողմից ներմուծվող ապրանքների և ծառայությունների ծավալը երրորդ եռամսյակում, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 8,1 տոկոսով՝ կազմելով 250,5 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում խոշոր հայ հարկատուների կողմից արտահանվող արտադրանքի ծավալը կազմել է 108,8 մլրդ դրամ, ինչը 9,7 մլրդ դրամով ավել է 2011թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից  ($1 – 407,16 դրամ): –0—