Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+25

Հայկական գինիները ներկայացվեցին Ճապոնիայի խոշորագույն FoodExJapan-2025 ցուցահանդեսին (ՎԻԴԵՈ)

17.03.2025, 11:18
Հայկական գինիները ներկայացվեցին Ճապոնիայի մսյրաքաղաքում կազմակերպված FoodExJapan-2025 սննդամթերքի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսում
Հայկական գինիները ներկայացվեցին Ճապոնիայի խոշորագույն FoodExJapan-2025 ցուցահանդեսին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայկական գինիները ներկայացվեցին Ճապոնիայի մսյրաքաղաքում կազմակերպված FoodExJapan-2025 սննդամթերքի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսում։

«Անհավանական փորձառություն էր ներկայացնել հայկական գինու հարուստ ժառանգությունն ու մշակույթը մեկ այլ հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկրում, ինչպիսին Ճապոնիան է, որտեղ բարձր է գնահատվում երկրի պատմությունը, ինքնատիպությունը և ավանդույթները», – նշվում է Vine and Wine Foundation of Armenia–ի Facebook–յան էջում։

Մարտի 11-ից 14-ը Տոկիոյում անցկացված սննդամթերքի և ըմպելիքների 50-րդ միջազգային FoodExJapan ցուցահանդեսը երկրի ամենամեծ ամենամյա առևտրային ցուցահանդեսն է, որն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսական արտադրանքը, վերամշակված սննդամթերքը և ալկոհոլային խմիչքները: Ամեն տարի ցուցահանդեսին ներկա է լինում շուրջ 3500 մասնակից 90 երկրներից: