Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայկական «Նաիրիտ» քիմիական գործարանի համար ռազմավարական ներդրող դեռ չի գտնվել

15.11.2013, 14:35
Հայկական «Նաիրիտ» քլորոպրենային կաուչուկի քիմիական գործարանի արդիականացումը կարող է իրականացվել ռազմավարական ներդրողի ներգրավման միջոցով, որը դեռևս որոշված չէ, ասաց, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) վարչության փոխնախագահ Սերգեյ Շատալովը։
Հայկական «Նաիրիտ» քիմիական գործարանի համար ռազմավարական ներդրող դեռ չի գտնվել
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական «Նաիրիտ» քլորոպրենային կաուչուկի քիմիական գործարանի արդիականացումը կարող է իրականացվել ռազմավարական ներդրողի ներգրավման միջոցով, որը դեռևս որոշված չէ, ասաց, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) վարչության փոխնախագահ Սերգեյ Շատալովը։

«Երկու տարի առաջ «Նաիրիտի» վերաբերյալ զեկույցը բավականին մանրամասն վերլուծել էր այդ նախագծի ռիսկերը։ Մենք խորհրդատվություններ են ունեցել ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս կառավարության հետ, և կառավարությունը որոշել է, որ այդ նախագծի համար ռազմավարական ներդրող փնտրել։ Առայժմ այդ ներդրողը չի գտնվել»,– ասաց նա։

Ինչպես պարզաբանեց ԶԵԱԲ վարչության փոխնախագահը, քանի որ խոսքը ձեռնարկության մասին է, ապա դա պետք է կորպորատիվ վարկ լինի։

«Կառավարությունը չի պատրաստվում սուվերեն վարկ ներգրավել, սուվերեն երաշխիքներ տալ, ինչը հեռատեսական է պետության ֆինանսական կայունության տեսանկյունից։ Մենք կարծում ենք, որ դա միանգամայն ճիշտ որոշում է, և հենց ռազմավարական ներդրող գտնվի, այդ գործընթացը կշարունակվի»,– ասել է Շատալովը։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։–0–