#ՆԱԻՐԻՏ
Դատարանը բավարարել է «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչելու մասին դիմումը
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ բավարարել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դիմումը:ՀԲ եզրակացությունը «Նաիրիտ» գործարանի վերագործարկման աննպատակահարմարության մասին սուբյեկտիվ է. թերթ
Համաշխարհային բանկի եզրակացությունը` «Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկման աննպատակահարմարության մասին, սուբյեկտիվ է, հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում։Հայաստանի կառավարությունն առաջիկա օրերին կվճարի «Նաիրիտի» աշխատողների պարտքերը
«Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի պարտքերը վճարելու հարցում որոշակի պարզություն կա, «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի էներգետիիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։«Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար կպահանջվի 210-346 մլն դոլար, գործարանի շահագործումը տնտեսապես շահավետ չէ. ՀԲ–ի եզրակացություն
«Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար կպահանջվի 210-346 մլն դոլար։ Գործարանի մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի կանխատեսվող գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ։ Այս մասին նշվում է «Նաիրիտի» հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ ՀԲ–ի նախնական հաշվետվությունում։«Նաիրիտի» աշխատողներին կվճարեն մինչև հուլիսի 15–ը կուտակված աշխատավարձի պարտքը. վարչապետ
Երևանի «Նաիրիտ» գործարանի աշխատողներին կվճարեն մինչև հուլիսի 15–ը կուտակված աշխատավարձի պարտքը, երեքշաբթի հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։«Նաիրիտ» գործարանի աշխատողներին պարտքերը կվճարվեն մինչև տարեվերջ. վարչապետ
«Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցներին աշխատավարձերի պարտքերը կվճարվեն մինչև 2015 թվականի ավարտը, ասաց Հայաստանի կառավարության ղեկավար Հովիկ Աբրամահյանը չորեքշաբթի Ազգային ժողովում անցկացված հարցուպատասխանի ժամանակ։«Նաիրիտ» քիմիական գործարանում 55–65 մլն դոլար ներդրում կատարելու դեպքում տարեկան շահույթը 17 մլն դոլար կկազմի. արհմիության նախագահ
«Նաիրիտ» քիմիական գործարանում 55–65 մլն դոլար ներդրումը թույլ կտա տարեկան 17 մլն դոլար շահույթ ապահովել, ուրբաթ Հայաստանի հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակում կազմակերպված քննարկումների ժամանակ ասաց ձեռնարկության արհմիության նախագահ Հրաչյա Թադևոսյանը։Նորություններ 1 - 20 of 51
First | Prev. | 1 2 3 | Next | Last