Рейтинг@Mail.ru
USD
364.18
EUR
420.08
RUB
4.3052
GEL
139.8
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Հայաստանն ու Եգիպտոսը պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել՝ տնտեսական համագործակցության ընդլայնման համար

Այսօր, 17:19
Շուկաների հասանելիության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների միջև B2B հանդիպումների կազմակերպումը
Հայաստանն ու Եգիպտոսը պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել՝ տնտեսական համագործակցության ընդլայնման համար

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին պայմանավորվածություն են ձեռք բերել ձեռնարկել գործնական քայլեր՝ Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար։

Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։

Շուկաների հասանելիության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների միջև B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև ներմուծման ընթացակարգերի և սերտիֆիկացման պահանջների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։

Կողմերն անդրադարձել են նաև ներդրումային համագործակցության հնարավորություններին և ազատ տնտեսական գոտիների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը քննարկված ուղղություններով։