Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Հայփոստ» ընկերությունը երկու բաժանմունք է վերաբացել Զվարթնոց և Վաղարշապատ համայնքներում

01.08.2012, 17:45
Օգոստոսի մեկին տեղի է ունեցել Արմավիրի մարզի Զվարթնոց (թիվ 1109) և Վաղարշապատ (թիվ 1101) համայնքների փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«Հայփոստ» ընկերությունը երկու բաժանմունք է վերաբացել Զվարթնոց և Վաղարշապատ համայնքներում
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի մեկին տեղի է ունեցել Արմավիրի մարզի Զվարթնոց (թիվ 1109) և Վաղարշապատ (թիվ 1101) համայնքների փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Բաժանմունքներն ամբողջովին վերանորոգված են, կահավորված և ձևավորված, տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից: Փոստային բաժանմունքներն ` համաձայն Հայփոստի նոր կերպարի: Ըստ աղբյուրի, արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակչությանը:

Նորացված բաժանմունքներն ապահովված են անվտանգության համակարգերով: Արդիականացված փոստային բաժանմունքներում հաճախորդները կարող են ձեռք բերել թերթեր, ամսագրեր, գրքեր և այլ մանրածախ ապրանքներ: «Ծառայությունների անկյուն»-ում հնարավոր է օգտվել համացանցից, տպել, կատարել պատճենահանում, ուղարկել ֆաքս և այլն: Նորացված փոստային բաժանմունքների վերապատրաստված աշխատակիցները պատրաստ են հավուր պատշաճի աջակցել հաճախորդներին:

«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է զարգացնել ավանդական փոստային ծառայությունները ինչպես նաև ներդնել ժամանակակից, բնակչության կողմից պահանջված կոմերցիոն և փոստային-ֆինանսական ծառայություններ, ինչպիսիք են կատալոգային վաճառքը, ավտոմեքենաների, ճամփորդական և այցելուների (visitor) ապահովագրություն, սուրհանդակային և այլ ծառայություններ:

Հայփոստի մատուցած ծառայությունները հավասարապես հասանելի են թե քաղաքաներում, թե հեռավոր գյուղական համայնքներում: Ընկերությունից հայտնում են, որ ժամանակակից ծառայությունների շարքի համալրմանը զուգահեռ` պարբերաբար աճում է նաև մատուցած ծառայությունների որակը:

Հայփոստը նախատեսում է 2012թ.-ի ընթացքում վերաբացել ևս 50 արդիականացված բաժանմունք՝ նորացված բաժանմունքների թիվը հասցնելով 170-ի:--0-