Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները

Այսօր, 13:19
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթին այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 85 կազմակերպություն՝ գիտակրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական և առողջապահական ոլորտներում դրական ու տեսանելի փոփոխություններ իրականացնելու նպատակով։

Մրցույթի ամփոփման արդյունքում աջակցություն կտրամադրվի հինգ կազմակերպության.

  •     «Զենիթ» ակադեմիա կրթական հիմնադրամ
  •        «ՀԱԻՖՆ 4 ԼԱԲ» Հետազոտական և կրթական ՀԿ
  •     «Ճախրուկ» հատուկ կարիքներ ունեցող անձանց աջակցող ՀԿ
  •       «Հայ-Հայ» կրթական ՀԿ
  •        Կայուն զարգացման հայկական հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: