ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ․ ազատումներ կլինեն ՀԷՑ–ի թոփ մենեջմենթի շրջանակում
«Կոնկրետ անձինք, որոնց ղեկավարման արդյունքում ՀԷՑ ընկերությունը, որը ավելի քան 3 միլիոն բաժանորդի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունի, և շուրջ 1.1 միլիոն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Բնականաբար դա կլինի իրենց նվազագույնը իրենց աշխատանքային պատասխանատվությունը», – ասաց նա։
Նա նաև դիմեց մասնագետներին, ՀԷՑ–ի անխաթար աշխատանքն ապահովող գործընկերներին՝ հորդորելով պատշաճ իրականացնել իրենց աշխատանքը։
«Բայց որևէ կերպ տուրք չտալ որևէ սաբոտաժային հնարավոր ցուցումների, որովհետև սաբոտաժը քրեորեն հետապնդելի արարք է, և ես հետամուտ եմ լինելու ցանկացած սաբոտաժի դրսևորման, որը կբերի ՀԷՑ–ի աշխատանքների տարբեր ծավալի խաթարման, անձնական պատասխանատվության դաշտում՝ հանուն Հայաստանի Հանրապետության»,–ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Նշենք, որ հուլիսի 17–ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: