Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջե են վճարել ավելի քան 1.4 տրլն դրամ. ՊԵԿ

25.10.2025, 14:53
Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել ավելի քան 1.4 տրլն դրամ հարկեր և մաքսային տուրքեր
ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները 2025թ.-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջե են վճարել ավելի քան 1.4 տրլն դրամ. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ ՊԵԿ-ի տվյալներով՝ 2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 339 միլիոն դրամ։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 178 միլիարդ 761 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքվել 83 միլիարդ 630 միլիոն դրամ։

Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 260 միլիարդ 577 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 228 միլիարդ 74 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 32 միլիարդ 503 միլիոն դրամ։

Տասը խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում են եղել «Mobile Center Art»-ը (վճարումները կազմել են ընդհանուր 52.5 մլրդ դրամ), «Grand Tobacco»-ն (45.9 մլրդ դրամ), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (36.2 մլրդ դրամ), «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ն (34.9 մլրդ դրամ), «Արդշինբանկ»-ը (31.9 մլրդ դրամ), «Ամերիաբանկ»-ը (25 մլրդ դրամ), «CPS Energy Group»-ը (19 մլրդ դրամ), «International Masis Tabak»-ը (18.2 մլրդ դրամ), «Դիջիթեյն»-ը (16.7 մլրդ դրամ) և «Soft Construct»-ը (16.3 մլրդ դրամ)։

Հարկ է նշել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վերջին չորս տարիների ընթացքում գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը, 2025 թ.-ի առաջին եռամսյակում չի ընդգրկվել 10 խոշորագույն հարկատուների ցանկում, իսկ երկրորդ եռամսյակում զբաղեցրել է վեցերորդ տեղը։