Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ կառավարությունը մասամբ կփոխհատուցի կարկտահարությունից վնասներ կրած հողօգտագործողներին

09.10.2025, 12:58
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում կայացրեց 2024-2025 թթ.-երին կարկտահարության պատճառած վնասը գյուղացիներին մասնակի փոխհատուցել
ՀՀ կառավարությունը մասամբ կփոխհատուցի կարկտահարությունից  վնասներ կրած հողօգտագործողներին

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում կայացրեց 2024-2025 թթ.-երին կարկտահարության պատճառած վնասը գյուղացիներին մասնակի փոխհատուցել։

«Փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացնենք գյուղացիական տնտեսություններում ֆինանսական վիճակը և ստացած միջոցների հաշվին հաջորդ գյուղատնտեսական տարում հնարավորություն ունենան կազմակերպել գյուղատնտեսական գործունեություն»,-ասել է Էկոնոմիկայի նախարար՝ Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։

Պապոյանը նշել է, որ գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիրը գործարկվել է 2020-ից, սակայն բարձր վնասաբերության պատճառով ապահովագրական ընկերությունները խուսափում են պայմանագրեր կնքել։  

«2025թ.-ին կառավարությունը սուբսիդավորել է ապահովագրավճարի 70-80 տոկոսը և փոխհատուցել վնասաբերության 200 տոկոսը գերազանցող մասը, սակայն ապահովագրության ծավալները մնացել են շատ փոքր»,- ասել է Պապոյանը։ 

«Նախագծով առաջարկվում է և 2024 և 2025 թթ.–ին կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանքատարածություններում և այգետարածքներում կարկուտի հասցված վնասը կազմել է 40–ից 100 %»,-ասել է նախարարը։

Նախարարը նաև հավելել է, որ նախագծով սահմանվում է նաև, որ այն ֆերմերները, որոնք արդեն կառավարության կողմից ստացվել են, ստացել են ծախսերի փոխհատուցում գարնանացան մշակաբույսի մշակության համար 24-25 թթ.–ին։

«Օրինակ՝ ծիրանի այգու 100% վնասի դեպքում՝ 31,840 դրամ, կարտոֆիլի դեպքում՝ 446,950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերի դեպքում՝ 130,900 դրամ, աշնանացան ցորենի դեպքում՝ 55,328 դրամ»,- նշել է նախարարը։ 

Նախարարը ներկայացրել է, թե ինչպես պետք է դիմել աջակցություն ստանալու համար։

«Աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 2025 թ.-ի հոկտեմբերի 31–ը դիմում են համայնքին։ Վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ին ամփոփում են ստացված դիմումները և ներկայացնում մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերն ու հիմնավորումները և ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը»,-եզրափակել է Պապոյանը։