ՀՀ ԿԲ ղեկավարը ՄՄ–ին անդամակցելուց դրական զարգացումներ է ակնկալում երկրի ֆինանսական համակարգի համար
09.09.2013,
13:36
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Մաքսային միությանը անդամակցելուց դրական զարգացումներ է ակնկալում հանրապետության ֆինանսական համակարգի համար:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Մաքսային միությանը անդամակցելուց դրական զարգացումներ է ակնկալում հանրապետության ֆինանսական համակարգի համար։
«Հայաստանը բավականին լայնամասշտաբ համագործակցություն է ծավալել ռուսաստանցի և ղազախստանցի գործընկերների հետ ֆինանսների ոլորտում», – ասել է նա։
ՀՀ ԿԲ ղեկավարի խոսքերով` հայկական բանկային համակարգում ներկայացված է երեք ռուսական բանկ և մեկ ղազախական։ Ավելին, ինչպես նշել է Ջավադյանը, այստեղ գործում են նույն Բազելի միջազգային չափանիշները, կորպորատիվ կառավարման չափանիշները, միջազգային հաշվապահական չափանիշները։ «Այս տեսակետից համագործակցությունը կհանգեցնի միայն դրական արդյունքների», – հայտարարել է Ջավադյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը անդամակցելուց Հայաստանի տնտեսության համար առավելություններին, ապա ԿԲ նախագահի խոսքերով, ինքը դեռ պատրաստ չէ ներկայացնել կոնկրետ տվյալներ, սակայն կարծում է, որ ընդհանուր առմամբ տնտեսության հարցում կարելի է որոշակի դրական զարգացումներ ակնկալել ՄՄ–ին Հայաստանի միանալու արդյունքում։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ ՄՄ–ին միանալու որոշումը Երևանում դարձավ արևմտամետ ուժերի վրդովմունքի պատճառ։ –0–