ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պանիր արտադրող 17 ընկերությունների հանդեպ կիրառած արգելքը հանել է
15.11.2012,
15:48
Հայաստանում պանիր արտադրող 17 ընկերությունների նկատմամբ կիրառված արգելքը հանված է, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության սննդի անվտանգության և որակի տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Արարարտյանը:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պանիր արտադրող 17 ընկերությունների նկատմամբ կիրառված արգելքը հանված է, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության սննդի անվտանգության և որակի տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Արարարտյանը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախորդ շաբաթ պանրի արտադրությամբ զբաղվող 59 ձեռնարկության տուգանեց,10,4 մլն դրամի չափով: Որոշումն ընդունվել է սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին անցկացված տեսչական ստուգումների արդյունքում, որոնց ընթացքում արտադրողների մոտ, մասնավորապես, սանիտարահիգիենիկ պահանջների, պիտակավորման, պահպանության ժամկետի խախտումներ բացահայտվեցին: 18 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը դադարեցվեց մասնակի կամ ամբողջովին, իսկ շուկայից շուրջ 5,5 տոննա պանիր բռնագրավվեց, քանի որ «Չանախ» տեսակի պանիրների մեջ աղիքային ցուպիկ հայտնաբերվեց:
Ըստ տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի, արգելքը հանվել է, քանի որ ընկերություններն անհրաժեշտ միջոցառումներ են անցկացրել խախտումները վերացնելու ուղղությամբ և համապատասխան ապացույցներ են ներկայացրել:
«Դրանից հետո փորձաքննություն է անցկացվել և արգելքը հանվել է»,- ասաց նա:
Միաժամանակ Արարատյանն ընդգծեց, որ ընկերությունները որևէ բողոք չեն ներկայացրել ստուգումների արդյունքների վերաբերյալ:
Հինգշաբթի կայացած կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ կառավարության նպատակն է թույլ չտալ, որ առողջության համար վտանգ հանդիսացող պանիրը չհայտնվի հայ ընտանիքների սեղաններին:
«Մենք ուժեղացրել ենք հսկողությունը, և այդ դաշտում շեղումներ չեն լինի ոչ մի դեպքում»,- ասաց Սարգսյանը:
Միաժամանակ վարչապետն ընդգծեց, որ այդ իմաստով կառավարության վրա ոչ մի ճնշում չի ազդի:
Ավելի վաղ ՀՀ պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը հայտնել էր, որ պանրի տեղական արտադրողների դեմ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացրած «արշավը» «նախընտրական շոուի» մասնիկ է:
ՀՀ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ.-ի փետրվարին: -0-Ա.Բ.