ՀՀ ՏՄՊՊՀ–ն խիստ նկատողություն է արել ՀԿԵ–ին` տոմսերի վաճառքի և վերադարձի հետ կապված թերացումների համար
19.10.2012,
17:38
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն (ՏՄՊՊՀ) ուրբաթ օրվա նիստում խիստ նկատողություն է տվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին` տոմսերի վաճառքի և վերադարձի հետ կապված թերացումների համար։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն (ՏՄՊՊՀ) ուրբաթ օրվա նիստում խիստ նկատողություն է տվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին` տոմսերի վաճառքի և վերադարձի հետ կապված թերացումների համար։
Ինչպես հայտարարվեց ՏՄՊՊՀ նիստի ընթացքում, Հայաստանի մի շարք քաղաքացիներ բողոքով դիմել են հանձնաժողովին: Խոսքը վերաբերում է մասնավորապես տոմսերի վաճառքի և դրանց հետ վերադարձի խնդիրներին: Ըստ բողոքների, եթե ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ է լինում տոմսը վերադարձնել, ապա ընկերությունը էլեկտրոնային տոմսերի դեպքում դրանք ընդհանրապես հետ չի վերցնում, իսկ թղթայինի դեպքում՝ գանձում է տուգանք տոմսի արժեքի 15%-ի չափով: Սպառողները նաև բողոքում են, որ «Հարավկովկասյան երկաթուղում» տոմսերի ձեռքբերման համակարգը այնպիսին է, որ թույլ չի տալիս միաժամանակ ձեռք բերել մեկնման և հետվերադարձի տոմսերը, ինչը լուրջ անհարմարություններ է պատճառում Վրաստան հանգստի մեկնողներին:
ՏՄՊՊՀ–ի համաձայն, բողոքներ են եղել նաև այն մասին, որ էլեկտրոնային տոմսը կրկնակի թանկ է սովորականից։
«Նշեմ, որ ընկերությունը մեզ հետ ակտիվորեն համագործակցել է և վերացրել է բոլոր թերացումներ, բացի էլեկտրոնային տոմսերի թանկությունից, սակայն ՀԿԵ–ն գրավոր ձևով հայտնել է, որ իր վրա է վերցնում այդ խնդիրը լուծելու պարտավորությունը։ Այդ պատճառով մենք սահմանափակվում ենք խիստ նկատողությամբ»,– նիստի ընթացքում հայտնեց Կոմիտեի նախագահ Արտակ Շաբոյանը։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-