Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+12

ՀՀ վարչապետն առաջարկում է մասնավորեցնել Երևանի ոսկերչական գործարանը

28.02.2013, 15:05
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարին և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց քննարկել «Երևանի Ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի մասնավորեցման հարցը:
ՀՀ վարչապետն առաջարկում է մասնավորեցնել Երևանի ոսկերչական գործարանը
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/.  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարին և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց քննարկել «Երևանի Ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի մասնավորեցման հարցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացնում էր որոշումների նախագիծը, որի համաձայն, առաջարկվում է «Երևանի Ոսկերչական գործարան» ընկերության կանոնադրական կապիտալը համապատասխանեցնել զուտ ակտիվների չափին, երբ վարչապետն ասաց. «Արդյոք իմաստ ունի՞, որ պետությունը պահում է այդ գործարանի բաժնետոմսերի 80 տոկոսը: Կարծում եմ` ավելի լավ է այն մասնավորեցնել»:

Միաժամանակ Սարգսյանը հանձնարարեց ՀՀ ՊԵԿ-ի ղեկավարին համալիր ստուգումներ անցկացնել գործարանում:

Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի նախարարին և ԿԲ նախագահին հանձնարարեց նաև քննարկել բորսայում ընկերության բաժնետոմսերի վաճառքի հնարավորությունը:

«Երևանի Ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի զուտ ակտիվները 2011թ.-ի վերջին կազմել են 3,2 մլրդ դրամ, իսկ կանոնադրական կապիտալը` 10,3 մլրդ դրամ ($1-409.02 դրամ է): --0—