ՀԿԵ-ի ներկայացուցիչները մասնակցեցին ԵՀԿ տրանսպորտային քաղաքականության և զարգացման ռազմավարության հարցերով մասնագետների հանձնաժողովի խորհրդակցությանը
24.02.2014,
19:03
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի պատվիրակները՝ համագործակցության և լոգիստիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը և Ճանապարհային ֆիրմային տրանսպորտային կենտրոնի պետի տեղակալ Զառա Աղասաֆյանցը, մասնակցեցին փետրվարի 18-20-ին Թբիլիսիում կայացած Երկաթուղիների համագործակցության կազմակերպության տրանսպորտային քաղաքականության և զարգացման ռազմավարության հարցերով մասնագետների հանձնաժողովի խորհրդակցության աշխատանքներին:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի պատվիրակները՝ համագործակցության և լոգիստիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը և Ճանապարհային ֆիրմային տրանսպորտային կենտրոնի պետի տեղակալ Զառա Աղասաֆյանցը, մասնակցեցին փետրվարի 18-20-ին Թբիլիսիում կայացած Երկաթուղիների համագործակցության կազմակերպության տրանսպորտային քաղաքականության և զարգացման ռազմավարության հարցերով մասնագետների հանձնաժողովի խորհրդակցության աշխատանքներին:
Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, նիստին քննարկվել էին փոխադրումների գործընթացի կատարելագործման և երկաթուղային տրանսպորտային միջանցքների զարգացման հարցերը:
Եռօրյա խորհրդակցության ընթացքում մասնագետները, մասնավորապես, մշակեցին ու քննարկեցին 2015-2016 թթ. աշխատանքների ծրագիրը, ուսումնասիրեցին ԵՀԿ-ին նոր երկաթուղիների միանալու հնարավորությունները, մշակեցին փոխադրումների գործընթացի կատարելագործման և երկաթուղային տրանսպորտային միջանցքների զարգացման համակարգային նախագծեր մինչև 2020 թվականը:
ՀԿԵ ՓԲԸ պատվիրակները ԵՀԿ-ի մասնագետներին ներկայացրել են Հարավկովկասյան երկաթուղու գործունեությունն ու զարգացման հեռանկարները:
Խորհրդակցությանը մասնակցել են Բուլղարիայի, Հունգարիայի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Ադրբեջանի պատվիրակները, ԵՀԿ-ի կոմիտեի ներկայացուցիչները:
Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1956 թվականի հունիսի 28-ին և գործում է միջազգային պայմանագրի ուժ ունեցող «Երկաթուղիների համագործակցության կազմակերպության մասին կարգի» հիման վրա:
Կազմակերպության անդամ են հանդիսանում 27 երկրներ: Ստեղծման պահին կազմակերպության անդամ հանդիսացող երկաթուղիների երկարությունը կազմում էր 227000 կմ, իսկ ներկա պահին այն կազմում է 276376 կմ, որն ապահովում է 5 մլրդ տոննա բեռնափոխադրումներ ու 3,5 մլրդ ուղևորափոխադրումներ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է, իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–