Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀԿԵ-ում ամփոփվեցին Ընկերության աշխատանքի արդյունքներն օգոստոսին

08.09.2014, 16:18
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը սեպտեմբերի 8-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության օգոստոսին կատարած աշխատանքների արդյունքները, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

ՀԿԵ-ում ամփոփվեցին Ընկերության աշխատանքի արդյունքներն օգոստոսին
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը սեպտեմբերի 8-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության օգոստոսին կատարած աշխատանքների արդյունքները, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

ՀԿԵ-ի ղեկավարը նշեց, որ օգոստոսի համար նախատեսված բեռնափոխադրումների ծավալը կատարվել է 107%-ով: Միևնույն ժամանակ տնօրենն ընդգծել է աշխատանքի կատարելագործման և երկաթուղի բեռնափոխադրումների նոր ծավալների ներհոսքի կարևորությունը:

Աշխատանքի դրական միտումների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց, մասնավորապես, տեղական և ներկրման հաղորդակցություններում փոխադրումների աճը, բեռնատար գնացքի միջին քաշի աճը 74 տոննայով մինչև 1563 տոննա, բեռնատար վագոնի շրջանառության կրճատումը:

ՀԿԵ գլխավոր տնօրենը հատուկ ներկայացրեց երկաթուղայինների աշխատավարձերի աճի միտումները: Նրա խոսքով, օգոստոսին միջին աշխատավարձն Ընկերությունում կազմել է 203 հազ. դրամ, ինչը 5,4%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Վիկտոր Ռեբեցը նաև հիշեցրեց, որ հուլիսին ինդեքսավորվել է 1418 երկաթուղայինների աշխատավարձը, աճել են ենթակառուցվածքի տնօրինության աշխատակիցների պարգևավճարները:

Ամփոփելով խորհրդակցությունը սեպտեմբերի համար հիմնական խնդիրների շարքում գլխավոր տնօրենը նշեց, մասնավորապես, նախատեսված բեռնափոխադրումների ծավալի կատարումը, Ընկերության բյուջեի եկամտային ու ծախսային հոդվածների հավասարակշռումը, ինչպես նաև ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստվելը:

Վիկտոր Ռեբեցը հիշեցրել է, որ հոկտեմբերին մեկնարկում է ենթակառուցվածքի աշնանային զննումը, որին պետք է նախապատրաստվեն բոլոր ստորաբաժանումները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-