Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Երևան-Բաթումի-Երևան գնացքներով տեղափոխվել է մոտ 45 հազար ուղևոր

22.09.2014, 18:01
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքներով սեզոնի սկզբից (հունիսի 15-ից) տեղափոխվել է 44 660 ուղևոր: Դա համապատասխանում է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշներին:
Երևան-Բաթումի-Երևան գնացքներով տեղափոխվել է մոտ 45 հազար ուղևոր
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքներով սեզոնի սկզբից (հունիսի 15-ից) տեղափոխվել է 44 660 ուղևոր: Դա համապատասխանում է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշներին:

Հունիսի 15-ից Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ վաճառվել է 45,9 հազար տոմս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ տոմսերի վաճառքի թիվն աճել է 3,2 տոկոսով:

«ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության տվյալներին համաձայն, սեպտեմբերին շարունակվել են օգոստոս ամսից նկատվող ուղևորափոխադրումների  և տոմսերի վաճառքի աճի միտումները:  Մասնավորապես սեպտեմբերին  Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ գնացքով փոխադրվել է 5,6 հազար ուղևոր (աճը՝ 4,4 տոկոս) և վաճառվել է 4,3 հազար տոմս (աճը կազմել է 4,7 տոկոս):  

Աճում է նաև տոմսերի ինտերնետ վաճառքի ցուցանիշները՝ հունիսի 15-ից վաճառվել է Երևան-Բաթումի-Երևան գնացքի 478 էլեկտրոնային տոմս, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2013-ի ցուցանիշները:

«Արմենիա» ֆիրմային գնացքն աշխատելու է մինչև հոկտեմբերի 1-ը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում գործող սեզոնային զեղչերի համաձայն սեպտեմբերին միջինում 2,2 հազ. և 2,7 հազ. դրամով համապատասխան նվազել են ննջավագոնի և կուպեի տոմսերի գները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–