ՀԿԵ-ն մասնակցում է «Շրջադարձ հայացք 100 տարի անց» Եվրոպական ժառանգության օրերին
26.09.2014,
16:46
Սեպտեմբերի 27-ին Երևանի կայարանում ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կազմակերպում են Հայաստանի երկաթուղու թանգարանի այցելություն և ուղևորություն Երևանից Գյումրի: Ակցիան անցնում է Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված՝ «Շրջադարձ հայացք 100 տարի անց» Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 27-ին Երևանի կայարանում ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կազմակերպում են Հայաստանի երկաթուղու թանգարանի այցելություն և ուղևորություն Երևանից Գյումրի: Ակցիան անցնում է Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված՝ «Շրջադարձ հայացք 100 տարի անց» Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Միջոցառումների շրջանակներում ՀՀ Մշակույթի նախարարության կողմից ձևավորված խումբը շաբաթ օրը կծանոթանա Երկաթուղու թանգարանի ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է Հայաստանի երկաթուղու զարգացման ամբողջ ճանապարհը՝ սկսած 1895 թվականի հուլիսի 5-ից, երբ Նիկոլայ II կայսրը ստորագրեց Թիֆլիս-Կարս երկաթուղու կառուցման մասին Բարձր անվանական հրամանագիրը:
Թանգարանում ներկայացված են Հայաստանի երկաթուղու կառուցման, զարգացման և գործունեության մասին պատմող փաստաթղթեր, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, երկաթուղային տեխնիկայի օրինակներ, պատմական գնացքների մակետներ, մասնավորապես, «Վարդան Զորավար» զրահագնացքինը:
Մասնակիցները կծանոթանան նաև «Երևան» երկաթուղային կայարանում գործող ցուցահանդեսին, որը նվիրված է Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու (ԲԱՄ) 40-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված է հայ երկաթուղայինների ավանդը ԲԱՄ-ի կառուցման գործում:
Գյումրի ուղևորության ժամանակ տուրիստներին կներկայացվի երկաթուղային կայարանների պատմությունը և Առաջին համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության մասին տեսաֆիլմը: Գյումրիում տուրի մասնակիցները կծանոթանան Երկաթուղային տեխնիկայի թանգարանի ցուցահանդեսին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-