Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ՀԿԵ-ում անցկացվում է գծի գարնանային զննումը

14.04.2014, 17:44
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ապրիլի 9-ից մայիսի 10-ն անցկացվում է գծի և ենթակառուցվածքի գարնանային զննումը: Ինչպես հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը, զննումն իրականացնում է ղեկավարության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ:  
ՀԿԵ-ում անցկացվում է գծի գարնանային զննումը
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ապրիլի 9-ից մայիսի 10-ն անցկացվում է գծի և ենթակառուցվածքի գարնանային զննումը: Ինչպես հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը, զննումն իրականացնում է ղեկավարության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ:  

Գծի ստուգումը սկսվել է Այրումի, Վանաձորի ու Գյումրիի հատվածներից:

Նշված ժամանակահատվածում երկաթուղում անցկացվում է գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի սարքավորումների զննումը:

Զննման նպատակն է գծային տնտեսության ուսումնասիրումը, բացահայտված բացթողումների վերացումը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, գարնանային և ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստումը:

Գարնանային զննման ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվելու երկաթուղու այն հատվածներին, որտեղ սահմանափակվել է գնացքների երթևեկության արագութունը, և  գծի առողջացման ծրագրերի իրականացմանը:  

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--