Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

«ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն ամփոփել է «ՀԿԵ» ՓԲԸ–ի սեպտեմբերյան աշխատանքի արդյունքները

05.10.2012, 15:52
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հոկտեմբերի 5-ին կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ ամփոփել է ընկերության սեպտեմբերին կատարած աշխատանքի արդյունքները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն ամփոփել է «ՀԿԵ» ՓԲԸ–ի սեպտեմբերյան աշխատանքի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հոկտեմբերի 5-ին կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ ամփոփել է ընկերության սեպտեմբերին կատարած աշխատանքի արդյունքները:

Ընկերության հիմնական ձեռքբերումների շարքում գլխավոր տնօրենը նշել է միջազգային ուղևորափոխադրումների ծավալների էական աճը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։


«Ամառային ուղևորափոխադրումների սեզոնի սկզբում մենք ակնկալում էինք փոխադրել 50 հազար ուղևոր: Սակայն սեզոնի ընթացքում Երևան-Բաթումի-Երևան գնացքներով տեղափոխվել է 53,7 հազար ուղևոր, ինչը 11%-ով  գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը», - ասել է Վիկտոր Ռեբեցը: ՀԿԵ-ի տնօրենն արձանագրել է  բեռնատար վագոնների պարապուրդի կրճատման, վագոնի շրջանառության արագացման, արագությունների աճի, վառելիքի և էլեկտրաէներգիայի խնայողության աճի դրական միտումները:

Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն դարձրեց երկաթուղայինների աշխատավարձի հարցին՝ նշելով, որ միջին ամսական աշխատավարձի չափը ոլորտում կազմել է 155,1 հազար դրամ՝ 7%-ով գերազանցելով 2011 թվականի սեպտեմբերի ցուցանիշը: Միևնույն ժամանակ Ընկերության ղեկավարն արձանագրել է, որ երկաթուղայինների աշխատավարձի աճը գերազանցում է հանրապետության տարածքում գրանցված աճի միտումները:

«Հայաստանում միջին ամսական աշխատավարձի չափը կազմում է 121 հազար դրամ, ինչը 4%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշները», - նշել է նա:

Միևնույն ժամանակ գլխավոր տնօրենը արձանագրել է նաև կատարված աշխատանքի թերությունները՝ հանձնարարելով ակտիվացնել բեռնման աշխատանքները, հավասարակշռել բյուջեի եկամտային և ծախսային մասերը, հատուկ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքի վերանորոգմանը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
 ($1-408.38 դրամ)։  -0-