«ՀԿԵ» ՓԲԸ-ն սկսեց ածուխի փոխադրումները Երևանի ՋԷԿ
08.10.2012,
18:38
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սկսեց ածուխի փոխադրումները Երևանի ՋԷԿ-ի համար Վարդենիս կայարանից:
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սկսեց ածուխի փոխադրումները Երևանի ՋԷԿ-ի համար Վարդենիս կայարանից:
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, շաբաթ օրը ուղարկվեցին առաջին 26 վագոնները՝ 1,6 հազար տոննա ընդհանուր քաշով: Մինչև 2012 թվականի ավարտը, համաձայն «ՀԱՍԱ» ընկերության հետ փետրվարի 13-ին կնքված պայմանագրի, փոխադրվելու է 700 հազար տոննա ածուխ, իսկ ածուխի տարեկան փոխադրումների ծավալը կկազմի 1,5 մլն տոննա:
Վարդենիսից Երևան բեռնափոխադրումների տևողությունը կազմում է 8 ժամ: Գնացքի ընդհանուր քաշը ներկա պահին կազմում է 2,2 հազար տոննա, իսկ մոտակա ժամանակ այն կկազմի արդեն 2,5 հազար տոննա:
Այս ծրագրի իրականացման համար «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումները կազմեցին 120 մլն դրամ, որոնք ուղղվեցին Վարդենիս կայարանի վերանորոգմանը, ուղիների կառուցմանը, ածուխի բեռնման և բեռնաթափման համար նախատեսված հրապարակի ձևավորմանը: Նաև վերանորոգվեց Վարդենիս կայարանի ուղևորային շենքը, ստեղծված են սպասարկող անձնակազմի աշխատանքի համար բարեպաստ պայմաններր: Ներկա պահին կառուցվում են վագոնային կշեռքներ, որոնք նախատեսված են բեռնվող հումքի ճիշտ քաշը որոշելու համար:
Ծրագրի իրագործումը նախատեսում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում. ավելանալու է գխավոր կոնդուկտորների, ընդունող-հանձնող անձնակազմի, գանձապահների և վագոններ զննողների թիվը:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—