Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՀԿԵ–ն միջազգային ուղևորափոխադրումների սակագների բարձրացում չի նախատեսում

25.01.2013, 15:26
Հարավկովկասյան երկաթուղին միջազգային ուղևորափոխադրումների սակագների ավելացում չի նախատեսում, ուրբաթ լրագրողներին հայտնեց ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը։
ՀԿԵ–ն միջազգային ուղևորափոխադրումների սակագների բարձրացում չի նախատեսում
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Հարավկովկասյան երկաթուղին միջազգային ուղևորափոխադրումների սակագների ավելացում չի նախատեսում, ուրբաթ լրագրողներին հայտնեց ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը։

«Միջազգային ուղևորափոխադրումների գծով ծրագրային սակագների փոփոխություններ չեն նախատեսվում»,– ասաց Մովսիսյանը` ավելացնելով, որ առաջին տասնօրյակում կանցկացվի սակագների համաձայնեցում վրացի գործընկերների հետ, բայց փոփոխություններ չեն լինի։

Նա միաժամանակ նշեց, որ միջազգային ուղևորափոխադրումների սակագները կախված կլինեն նաև շվեյցարական ֆրանկի գների տատանումից, քանի որ ամբողջ աշխարհում միջազգային գնացքների տոմսի արժեքը հաշվարկվում է` ելնելով այդ արժույթի փոխարժեքից։

Նա հայտնեց նաև, որ այս տարվա հունվարի 1–ից ՀԿԵ–ն իրականացնում է «օրացուցային» սակագնային քաղաքականություն, ըստ որի տոմսերի արժեքն աշխատանքային օրերին 15-20 տոկոսով ցածր կլինի, քան հանգստյան օրերին։

ՀԿԵ–ն 2013 թվականի հունվարի 1–ից փոխել է էլեկտրագնացքներով ուղևորափոխադրումների սակագները մերձքաղաքային հաղորդակցության համար։

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—