Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

HSBC Բանկ Հայաստանը 2012թ.-ին կպահպանի անցյալ տարվա աճի տեմպերը

12.06.2012, 18:03
HSBC Բանկ Հայաստանի վարկային պորտֆելը  2012թ.-ի առաջին եռամսյակում համահունչ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի աճի տեմպերին, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը (Astrid Clifford):
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանի վարկային պորտֆելը  2012թ.-ի առաջին եռամսյակում համահունչ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի աճի տեմպերին, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը (Astrid Clifford):
«Կարելի է ասել, որ այս տարվա առաջին եռամսյակում պահպանվել են վարկավորման նույն միտումները, ինչ 2011թ. նույն ժամանակահատվածում»,- նշեց նա:

Ըստ Քլիֆորդի՝ անցյալ տարի բանկը բավականին ակտիվ վարկավորում էր իրականացնում՝ ավելի քան 100 մլրդ. դրամի վարկ է տրամադրվել:

«Այս տարի HSBC Բանկ Հայաստանը նույն ակտիվությամբ է վարկեր տրամադրում, ինչ նախորդ 12 ամիսներին, և այս տարվա արդյունքում ակնկալում է 2011թ. նման արդյունքներ»,- ասաց նա:

HSBC Բանկ Հայաստանի վարկային պորտֆելը 2011թ. արդյունքում ավելացել է 23,5%-ով՝ կազմելով 108 մլրդ դրամ, որից 86,5 մլրդ դրամը տրամադրվել է իրավաբանական անձանց (աճ՝ 34%): Միաժամանակ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 120 մլրդ դրամ՝ աճելով 14,4%-ով:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1996 թ.-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է արտերկրի հայ ներդրողներին: ($1- 412,52 դրամ է):-0-